Հայաստանում օճառի արտադրությունը 74.6%-ով աճել է
Հայաստանում օճառի արտադրության ծավալն այս տարվա ութ ամիսներին աճել է 74.6 տոկոսով և կազմել 226.6 տոննա: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, նախորդ տարվա հունվար-օգոստոսին մեր երկրում արտադրվել է 129.8 տոննա օճառ:
Վիճակագրական ծառայության փոխանցմամբ՝ Հայաստանում ավելացել է նաև լվացող, մաքրող և օսլայող միջոցների արտադրությունը: Մասնավորապես, 2017թ-ի հունվար-օգոստոսին արտադրվել է 2 456.2 տոննա լվացող, մաքրող և օսլայող միջոցներ, իսկ 2016թ-ի նույն ժամանակահատվածում ՝ 1 385.3 տոննա:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան