Եղիսաբեթ Երկրորդը թույլ չի տվել «Աստղային պատերազմներ»-ը նկարահանել Վինձորյան այգում
«Աստղային պատերազմներ» ֆիլմի ստեղծողներին չի հաջողվել բրիտանական թագավորական ընտանիքին պատկանող տարածքում նկարահանումներ իրականացնելու հարցում պայմանավորվածություն ձեռք բերել: Նյուզու.քոմ կայքի հաղորդմամբ, ենթադրվում էր, որ ֆիլմի հերթական մասի մի քանի տեսարաններ կնհարահանվեին Բերքշիրի Վինձորյան Մեծ այգում:
Այգու վարչակազմից հայտնել են, որ որոշումն ընդունվել է՝ բացառապես հաշվի առնելով, որ անշարժ գույքի հնարավոր է վնասվի:
«Մենք չենք նայում աստղային անուններին կամ աստղային ֆիլմեր»,- ասել են այգուց:
««Աստղային պատերազմները» բավականին մեծ ծրագիր է, այնպես որ այգու համար վտանգը բավականին մեծ է: Բացի այդ, նկարահանող խումբը բավականին մեծ էր, իսկ այդ տարածքը նախատեսված չէ այդքան մեծ շատ մարդկանց համար: Մեր խնդիրն է պաշտպանել Վիձորյան Մեծ այգին, և մենք նկարահանող խմբերի առաջարակներն ընդունում ենք միայն այն ժամանակ, երբ այգու համար վտանգները նվազագույն են»,- վստահեցրել են այգու վարչակազմից: