Ֆրանսիացի գրողին Բելգիայում սպանել են իր խնդրանքով
Բելգիայի հիվանդանոցներից մեկում մահացու ներարկում են արել ֆրանսիացի 59-ամյա գրող Էնն Բերտին: Վեստի.ռու-ն, հղում անելով Le Monde-ին, գրում է, որ նա տառապում էր անբուժելի հիվանդությամբ՝ ամիոթրոֆիկ սկլերոզով, որի պատճառով մահվանից որոշ ժամանակ առաջ ոտքերը կաթվածահար էին եղել: Բերտը պայքարում էր իր հայրենիքում էվթանազիայի իրավունքի համար, բայց նրա փորձերն անօգուտ էին: Որպեսզի մահանա, ֆրանսիացի գրողը գնացել է Բելգիա, որտեղ մահացու ներարկումները թույլատրված են օրենքով:
«Ես չեմ զգում ոտքերս, իմ ձեռքերը նույնպես գրեթե չեն աշխատում: Ես չեմ կարող ինքնուրույն ուտել, քնել, ես ապրում եմ ինչպես կենդանի»,- ասել է գրողը՝ խնդրելով ֆրանսիացի պաշտոնյաներին օրինականացել էվթանազիան:
Բերտը կարողացել է խոսել Ֆրանսիայի առողջապահության նախարարի հետ, ով խոստացել է մահացու հիվանդ կնոջը օրինականացնել էվթանազիան առաջիկա երկու-երեք տարվա ընթացքում:
Մահացու հիվանդությունը կնոջ մոտ ախտորոշվել է 2015-ին: Նա գրեթե մեկ տարի սպասել է, որպեսզի այդ մասին հրապարակային պատմի: Նա ճանաչում է ձեռք բերել 2009 թվականից՝ առաջին գրքի հրապարակումից անմիջապես հետո: Քննադատաները նրա արձակն անվանում էին էրոտիկ, ինքը՝ Բերտը, նախընտրում էր «ինտիմ» բնորոշումը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը