Ռուսաստանում ռումբի մասին հերթական ահազանգն են ստացել
Մոսկվայի քաղաքապետարանի շենքում ռումբ կա տեղադրված. այսօր հերթական այսպիսի ահազանգն է ստացվել Ռուսաստանում: Այժմ ոստիկանության աշխատակիցները ստուգում են ահազանգը: Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ տարհանում չի իրականացվել:
«Գազետա.ռու»-ն հիշեցնում է, որ Ռուսաստանում սեպտեմբերի 11-ից ահազանգների ալիք է սկսել: Դրանից հետո ահազանգեր են ստացվել ավելի քան հազար օբյեկտների ականապտման մասին:
Այդ ընթացքում տարհանվել է 540 հազար մարդ: Ոչ մի դեպքում ահազանգը չի հաստատվել: Հարուցված է բազմադրվագ քրեական գործ՝ «Ահաբեկչության վերաբերյալ սուտ տեղեկության» հոդվածով:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ում «ականապատման» վերաբերյալ ահազանգերից հետո 180 հազար մարդ է տարհանվել
- Մոսկվայում առևտրի կենտրոնների և կայարանների ականապատման մասին ահազանգեր են ստացվել