Սահմանված մեկ տարի ժամկետով անձը կենսաթոշակը հետադարձով ստանալու իրավունք ունի. Արտեմ Ասատրյան
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի նպատակը, աշխատանքի և սոցիալական հարցերին նախարար Արտեմ ասատրյանի բնորոշմամբ, իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրների լուծումներ տալն է։
Ներկայացնելով նախագիծը՝ հիմնական զեկուցողը մանրամասնեց. «Մասնավորապես պետական կենսաթոշակների մասին օրենքի 35-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված է, որ կենսաթոշակ վճարելը լիազորագրով չի վերսկսվում, բացառությամբ այն դեպքերի, երբ կենսաթոշակառուն պատիժը կրում է քրեակատարողական հիմնակում կամ բուժվում է հոգեբուժական հաստատությունում։ Կառավարությունը գտնում է, որ անհրաժեշտ է նաև կարգավորել օտարեկրյա պետությունում բուժվող հաշմանդամության, զինվորական կենսաթոշակ ստացող անձանց կենսաթոշակ վճարելու հարցը, երբ կենսաթոշակ վճարելը դադարեցված է»։
Նախարարն ասաց, որ բացի դրանից, նաև առաջարկվում է օրենքի համապատասխան հոդվածներում փոփոխություններ կատարելու միջոցով անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանել լիազոր մարմնի կողմից։
«Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ բուժման նպատակով օտարերկրյա պետությունում գտնվող զինվորական ծառայության հետ հաշմանդամության հետ պատճառական կապ ունեցող անձին կենսաթոշակ նշանակելու կարգը սահմանում է կառավարությունը»,- ասաց Արտեմ Ասատրյանը։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դիմեց նախարարին՝ ասելով. «Մենք ունենք բազմաթիվ թոշակառուներ, որոնք մեր երկրում պատշաճ բուժսասարկման մակարդակ չունենալու պատճառով ստիպված են մեկ տարի, երկու տարի, վեց ամսից ավելի լինել արտերկրում, բայց մենք գիտենք, որ երբ լրանում է թոշակառուի վեց ամիսը, նա պետք է գնա ներկայանա համապատասխան ծառայություն անձամբ, որպեսզի իր թոշակը չընդհատվի, այդ քաղաքացիների խնդիրն ինչպե՞ս է լուծվելու։ Ես ինքս նամակ եմ ստացել մի քաղաքացուց, որի թոշակը Լիոնում գտնվելու ընթացքում ընդհատվել է այն պատճառաբանությամբ, որ իրեն բանկից զանգել ասել են արի ներկայացի, որ Հայաստանում ես, և բնականաբար նա չի կարողացել ներկայանալ»։
Հիմնական զեկուցողը պատասխանեց, որ իրենք առաջարկում են լուծել այն խնդիրը, որ վերաբերում է զինծառայության պատճառական կապով հաշմանդամություն ունեցող անձանց արտերկրում բուժվելու ընթացքում կենսաթոշակի վճարման հարցը։
«Եթե մենք կունենանք այնպիսի կարգավորում, որը կտա վստահ լինել, որ որևէ ձևաչափով չի կարող օրենքի այլ նորմերի հետ կապված խնդիրներ առաջանալ, քանի որ այս ոլորտը հնարավորինս նաև կարգավորված է, կարող ենք նաև հետագայում մտածել ձեր նշած խնդրի ուղղությամբ լուծումներ գտնելու առումով։ Ներկայումս մեկ տարվա ընթացքում քաղաքացին եթե կենսաթոշակն անձամբ չի ստանում, ևս մեկ տարի ժամանակահատված օրենքով սահմանված է և անձը կենսաթոշակը հետադարձով ստանալու իրավունք ունի։ Այս աոռւմով երկու տարի ժամնակահատվածը օրենքով սահմանված է կենսաթոշակը ստանալու համար, եթե անձը պայմանականորեն ՀՀ-ում չի գգտնում»,- ներկայացրեց նախարարը։
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ հետաքրքրվեց, թե կառավարությունն արդյոք սահմանել է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։
«Կառավարության որոշմամբ հաստատվել է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դա դեռևս 2011 թվականի որոշմամբ է հաստատված»,- պատասխանեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան