Այսօրվա ընթացքում Մոսկվայում տարհանվել է 100 հազար մարդ
Այսօր Մոսկվայում 130 օբյեկտի ականապատված լինելու մասին ահազանգեր են ստացվել: Դրա հետևանքով տարհանվել է 100 հազար մարդ: «Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, ահազանգերը շարունակվում են: Սեպտեմբերի 11-ից ի վեր սա ամենալայնածավալ »ահազանգային հարձակումն» էր:
Չարագործները ահազանգել են, որ ռումբեր են տեղադրված Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում, երկաթուղային 9 կայարաններից հինգում, «Մոսֆիլմում», «Մարիոթ» հյուրանոցում, «Կոսմոս» հյուրանոցում, 15 առևտրային կենտրոններում, ավելի քան 20 դպրոցներում, մանկապարտեզներում: Մինչ այս պահը որևէ ռումբ չի գտնվել:
Բազմաթիվ ահազանգերից հետո Ռուսաստանի Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչության մասին սուտ տեղեկատվություն տալու հատկանիշներով: Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարը հայտարարել է, որ ահազանգերը կատարում են չորս ռուսներ, IP հեռախոսների միջոցով: Նրանք Ռուսաստանի տարածքից դուրս են, սակայն երկրի տարածքում հանցակիցներ ունեն:
Հարակից հրապարակումներ`
- Մերձմոսկվայում 40 դպրոց են տարհանել
- Մոսկվայում Իսպանիայի դեսպանատան աշխատակիցները տարհանվել են
- Պուտինի այցից հետո «Յանդեքսի» գրասենյակի աշխատակիցներին տարհանել են
- «Մոսֆիլմ»-ի շենքից մարդկանց տարհանում են
- Վոլգոգրադում առևտրի 11 կենտրոն են տարհանել
- ՌԴ-ում «ականապատման» վերաբերյալ ահազանգերից հետո 180 հազար մարդ է տարհանվել
- Պետերբուրգում 20 առևտրի կենտրոնից տարհանում է իրականացվել
- Մոսկվայում ութ դպրոցից տարհանվել է 9000 մարդ
- Մոսկվայում առևտրի կենտրոնների և կայարանների ականապատման մասին ահազանգեր են ստացվել
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան