Լենինի դամբարանը հրաժարվել է տարհանումից
Ուրբաթ՝ հոկտեմբերի 6-ի երեկոյան, անհայտ անձը զանգահարել է ոստիկանության և հայտնել, որ Լենինի դամբարանում պայթուցիկ է դրված և որ «բոլորը մահանալու են»: ՏԱՍՍ-ին իրավապահ մարմնից հայտնել են, որ վարչակազմի որոշմամբ, շենքից տարհանում չի իրականացվել: Կինոլոգները հետազոտել են Դամբարանը, բայց որևէ պայթուցիկ չեն հայտնաբերել:
ՏԱՍՍ-ին նաև հայտնել են, որ անցած հանգստյան օրերին ՌԴ 32 քաղաքի 300 օբյեկտում պայթուցիկի տեղադրման վերաբերյալ ահազանգեր են ստացվել: Տարհանվել է ավելի քան 170 հազար մարդ: Որևէ օբյեկտում պայթուցիկ չի հայտնաբերվել:
Սեպտեմբերի 11-ից սկսած ՌԴ 144 քաղաքի տարբեր օբյեկտներում պայթուցիկի տեղադրման մասին 2300 ահազանգ է ստացվել, տարհանվել է ավելի քան 950 հազար մարդ: Ոչ մի դեպքում հաղորդումը չի հաստատվել: Բազմաթիվ կեղծ հաղորդումների փաստով հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 207-րդ հոդվածով՝ Ահաբեկչական գործողության մասին մտադրված կեղծ հաղորդում:
ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության տնօրենն ասել է, որ հայտնաբերել են չորս ռուսի, ովքեր IP-հեռախոսի օգնությամբ կազմակերպել էին ՌԴ 50 շրջանում պայթուցիկի տեղադրման մասին սուտ ահազանգ: Նրա խոսքով, նրանք այժմ գտնվում են ՌԴ սահմաններից դուրս, բայց նրանք ՌԴ-ում ունեն օգնողներ: Նրանց գործողությունների արդյունքում հասցված վնասը, միայն առաջին օրերին, կազմել է ավելի քան 300 միլիոն ռուբլի:
Հարակից հրապարակումներ`
- Այսօրվա ընթացքում Մոսկվայում տարհանվել է 100 հազար մարդ
- Մերձմոսկվայում 40 դպրոց են տարհանել
- Մոսկվայում Իսպանիայի դեսպանատան աշխատակիցները տարհանվել են
- Պուտինի այցից հետո «Յանդեքսի» գրասենյակի աշխատակիցներին տարհանել են
- ՌԴ-ում «ականապատման» վերաբերյալ ահազանգերից հետո 180 հազար մարդ է տարհանվել
- Պետերբուրգում 20 առևտրի կենտրոնից տարհանում է իրականացվել
- Մոսկվայում ութ դպրոցից տարհանվել է 9000 մարդ
- Մոսկվայում առևտրի կենտրոնների և կայարանների ականապատման մասին ահազանգեր են ստացվել
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան