Տնտեսություն 10:47 10/10/2017 Հայաստան

Յուղոտ բիզնեսի ստվերում

Հեղինակ` Գոռ Ծառուկյան, տնտեսագետ

Օրերս ՏՄՊՊՀ ներկայացուցիչը հպարտորեն հայտարարում էր, որ մեկուկես տարվա  ընթացքում միջազգային շուկաներում կարագի գինը բարձրացել է 130%-ով, մինչդեռ Հայաստանում այն բարձրացել է ընդամենը 44-50%-ով: Պաշտոնյան ներկայացված թվերի հարցում չի ստում, իրապես՝ միջազգային շուկաներում կարագի գները գրեթե 2,3 անգամ աճել են: Սակայն վերջինս թաքցնում կամ լռում է ստվերային իրականության մասին. կարագի գները Հայաստանում 2016-ի ողջ ընթացքում գրեթե 2 անգամ (88,1%-ով) ավելի բարձր են եղել, քան միջազգային գները: Իսկ 2017-ին այդ տարբերությունը նվազել և կազմել է միջինը 37,2%:

Դրա շնորհիվ կարագ ներմուծողները (և վերավաճառողները)  նախորդ տարվա ընթացքում ապահովել են միլիոնավոր դոլարների գերշահույթ: Ասվածը հիմնավորվում է հենց պաշտոնական վիճակագրությամբ:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2016թ-ի ընթացքում Հայաստան է ներմուծվել 4650,4 տոննա կարագ, որի ընդհանուր արժեքը կազմել է 16,5 մլն դոլար: Դրանից հետևում է, որ 1 կիլոգրամ կարագը ներմուծվել է միջինում 3,55 դոլարով, ընդ որում տրանսպորտային ծախսերը կազմել են կիլոգրամի համար շուրջ 0,3 դոլար (2016-ին կարագի միջազգային գինը կազմել է միջինը 3,3 դոլար/կգ): Նույն տարվա ընթացքում ԱՎԾ տվյալներով՝ Հայաստանում կարագի մանրածախ միջին գինը կազմել է 6,17 դոլար՝ 1 կիլոգրամի դիմաց: Սրանից հետևում է, որ Հայաստանում վաճառված յուրաքանչյուր 1 կգ կարագից ներմուծողները և վերավաճառողները շահել են 2,6 դոլար կամ 1256 դրամ: Ընդհանուր առմամբ՝ բնակչությանը վաճառված թանկ կարագի հաշվին մենաշնորհ ունեցողները 2016թ-ի ընթացքում ներմուծված 16,5 մլն դոլար արժեքով կարագի հաշվին ստացել են 12,2 մլն դոլարի շահույթ. ինչպես ասում են՝ գրեթե «մեկին մեկ»:

Պաշտոնյաների տրամաբանությամբ՝ պետք է շնորհակալ լինել կարագ ներմուծողներից, որ 2017թ-ի ընթացքում «բարի են գտնվել»՝ նվազեցնել իրենց գերշահույթի մարժան, որը գործել է առնվազն ողջ 2016թ-ի ընթացքում: Սակայն ինչպես երևում է ներկայացված գծապատկերից՝ այն գնալով կրկին մեծանում է և միտում ունի վերադառնալ նախորդ տարվա վիճակին: ՏՄՊՊՀ-ին այս պարագայում մնում է կանխել նման զարգացումը և ոչ թե գովաբանել մենաշնորհների «բարի կամքը»:

Այս առնչությամբ կա ևս մեկ՝ գրեթե աննկատ նրբություն. ի տարբերություն մյուս ապրանքների՝ կարագի գինը խիստ տարբերվում է Երևանի և հանրապետության մյուս բնակավայրերի միջև: Մասնավորապես` Երևանում 2016թ-ին կարագի մանրածախ վաճառքի միջին գինը կազմել է 8,15 դոլար՝ 1 կիլոգրամի դիմաց: Մինչդեռ հանրապետության մյուս համայնքներում ԱՎԾ տվյալներով միջին գինը կազմել է ընդամենը 5,9 դոլար:

Եթե նկատի ունենանք, որ ներմուծված կարագի սկզբնական գինը կազմել է 3,55 դոլար և Երևանում վաճառվել է միջինում 8,15 դոլարով, ապա ստացվում է, որ Երևանում վաճառված ամեն մեկ կիլոգրամ կարագից ստացվել է 4,6 դոլար կամ 2200 դրամ գերշահույթ: Ինչ խոսք՝ սա ավելին է քան «մեկին մեկը»:

Նշենք, որ Հայաստանում կարագի ներմուծմամբ և վաճառքով զբաղվող հիմնական կազմակերպություններն են «Ալֆա Ֆուդ Սերվիս» ՍՊԸ-ն, "Մառանիկ" ՍՊԸ-ն, «Լակտալիս Արմա» ընկերությունը, «Ար-Բե» հայ-բելառուսական առևտրի տունը:

Մասնագետները կանխատեսում են, որ 2018թ-ի սկզբից կարագի միջազգային գները նշանակալիորեն կնվազեն՝ վերադառնալով նախկին սահմաններին: Մնում է հետևել, որ Հայաստանում այն ևս նվազի ու սահմանվի խելամիտ մակարդակում: Հակառակ պարագայում՝ ներկայացված գերշահույթները կհասնեն առավել ցնցող չափերի:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:14
ՔՊ-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու առաջադրեց Նարինե Ազարյանին
«Մրցութային խորհրդի որոշմամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Նարինե Ազարյանի...
Աղբյուր` Panorama.am
12:55
Թասմագամբետովը մեկնաբանել է ՀԱՊԿ հարթակի քննարկումներին Հայաստանի չմասնակցելու փաստը
ՀԱՊԿ հարթակի շուրջ քննարկումներին Հայաստանի չմասնակցելը չի ազդում կազմակերպության աշխատանքի արդյունավետության վրա։ «ՌԻԱ նովոստի»-ի...
Աղբյուր` Panorama.am
12:51
Աբրահամյան. Փաշինյանը դեռևս փնտրտուքի մեջ է՝ մեկ, երկու, երեք բանակների դեմ պետք է աշխատել կամ առհասարակ ինչ խնդիրներ պետք է լուծել
«Զինված ուժերի կերպափոխման հայեցակարգ է ընդունվել, որը սահմանում է  մինչև 2027 թվականը պարտադիր զինվորական ժամկետային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
12:43
Առաջիկա օրերին տեղումներ չեն լինի
Երևանում դեկտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում դեկտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների...
Աղբյուր` Panorama.am
12:16
Երբ որ խոսվում է «ազգ-նահատակի» բանաձևի մասին, Փաշինյանի՝ իր պաշտոնավարման արձանագրում է. Աբրահամյան
«Երբ որ խոսվում է «ազգ-նահատակի» բանաձևի մասին, կարծում եմ, Նիկոլ Փաշինյանի՝  իր պաշտոնավարման այս 6-6,5 տարվա...
Աղբյուր` Panorama.am
12:10
ՔՊ խմբակցությունը կողմ քվեարկեց մի օրենքի, որով հազարավորների հարկային բեռն ավելանալու է. Մանուկյանը՝ ՀՀ բյուջեի, Հարկային օրենսգրքում փոփոխությունների ընդունելուց հետ
«ՔՊ խմբակցությունը կողմ է քվեարկում մի օրենքի, որով հազարավորների հարկային բեռն ավելանալու է դոմինոյի էֆեկտով և տասնյակ հազարավոր...
Աղբյուր` Panorama.am
11:54
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Ֆրանսիայի նախկին նախագահին
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Փարիզում, Ֆրանսիայի Ազգային ժողովում հանդիպել է...
Աղբյուր` Panorama.am
11:31
Այս նախագծի նպատակն ընտրություններին ընդառաջ հերթական շոուներ կազմակերպելու միջոց է դիտվելու. Մինասյան
Ազգային ժողովում քննարկվեց կառավարության կողմից ներկայացված «Հանրային խորհրդի մասին» օրենքում լրացումներ և  փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
11:29
Քաղաքապետարանն ավտոբուսի վարորդների ընդունելություն է հայտարարել
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ՝ շարժակազմերը համալրելու համար։...
Աղբյուր` Panorama.am
11:23
ԱԱՀ դաշտ կմտնեն հաշվապահական իրավաբանակն ծառայություններ և ֆինանսական խորհրդատվություն մատուցողները. Թունյան
«ԱԱՀ դաշտ կմտնեն այս պահի դրությամբ եղած, մեր կանխավարկածով, հաշվապահական ծառայություններ մատուցողները, իրավաբանական ծառայություն...
Աղբյուր` Panorama.am
11:22
Ռուբեն Մխիթարյան. Փաշինյանը տիկտոկեր է
«Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ողջ օրը համացանցում են` ռիլսեր, վիդեոներ, գրառումներ, հաշվում են...
Աղբյուր` Panorama.am
10:53
Դեկտեմբերի 4-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 4-ին ժամը 09:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 397.33 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
10:29
Հովիկ Աղազարյանը հայտարարեց՝ դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից
«Ներողություն եմ ուզում խնդրել  բոլոր իմ կուսակցական ընկերներից որևէ ժամանակահատվածում  իմ վարքով, իմ քայլով թիմի հեղինակությանը...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հրապարակվեց Ամուլսարի գործով 2015թ-ից ի վեր ընթացող դատական գործի վճիռը
Դեկտեմբերի 2-ին ՀՀ վարչական դատարանը՝ ի դեմս դատավոր Կարեն Զարիկյանի, կայացրեց թերևս աննախադեպ մի վճիռ, որով 9 տարի տևած դատական գործընթացից...
Աղբյուր` Panorama.am
09:49
Փարիզի ժամանակակից արվեստի ազգային թանգարանում բացված ցուցադրությունում ներկայացված է նաև Երվանդ Քոչարի երկու աշխատանք
Դեկտեմբերի 3-ին Փարիզի ժամանակակից արվեստի ազգային թանգարանում  տեղի է ունեցել թանգարանի վերջին ձեքբերումներին նվիրված մեծ ցուցադրության...
Աղբյուր` Panorama.am
09:39
Իրակլի Ղարիբաշվիլի. Ես մեր թիմի անդամ եմ, և մնացած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը
«Արմատական ​​ընդդիմության կողմից վերահսկվող լրատվամիջոցները սուտ են տարածել, թե ես դուրս եմ եկել «Վրացական երազանքից»։ Այս...
Աղբյուր` Panorama.am
09:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Արամ Խաչատրյան» համերգասրահում «Իտալական երաժշտությունը ֆիլմերում» խորագրով երեկո կանցկացվի
Դեկտեմբերի 11–ին, ժամը 19։30 «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա «Իտալական երաժշտությունը ֆիլմերում» (Note...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Ինչ օրենսդրական փաթեթներ են ընդունվելու արտահերթ նիստերի ժամանակ
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ դեկտեմբերյան արտահերթ նիստերի սեզոնը շուտով կսկսվի։ Այս քառօրյայից անմիջապես հետո ԱԺ-ն...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը օրենքի կոպտագույն խախտումներով ձգձգում է քննիչ հանձնաժողովի աշխատանքը ու շանտաժ է անում իր թիմակիցներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ-ական իրազեկ աղբյուրները «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցում են, որ ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Ով է գլխավոր դատախազի նոր տեղակալը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ով է գլխավոր դատախազի նոր տեղակալը, ինչ հուշամեդալի արժանացավ ու ինչ աղմկահարույց գործերով է...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Որոշել են Արագածի պատկերը փակցնել նորաստեղծ էկոպարեկների հանդերձանքի վրա ամրացվող «շևրոների» վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատից օր առաջ ազատվելու, այն Արագածով փոխարինելու մոլուցքը Փաշինյանի մոտ սրվում է։ Որոշել են...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Հակոբ Արշակյանի գլխավորությամբ տեղի ունեցած նիստը սկանդալով է ուղեկցվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 18-ին ԱԺ-ն պաշտոնապես տեղեկացրեց, որ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի և Յուրի...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Հրապարակ». Ինչ արդյունքներ են արձանագրել Գյումրիում անցկացված սոցհարցումները
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության երեկվա նիստին, որը վարել է Փաշինյանը, քննարկվել է Գյումրու  քաղաքապետի ԺՊ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանի եկամուտներն անասելի ավելացել են. Ինչ է հայտարարագրել Երևանի քաղաքապետը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ դատախազությունը զբաղված է միայն, այսպես ասած, «նախկինների» ապօրինի գույքի...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Հրապարակ». ՔՊ-ում շատերի վերաբերմունքը փոխվել է Հովիկ Աղազարյանի նկատմամբ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի խնդրանքը մերժելուց հետո ՔՊ-ում շատերի վերաբերմունքը փոխվել է Հովիկ Աղազարյանի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». Ինչ նվեր է ստացել Փաշինյանը Հռոմի Պապից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբեր ամսվա գործուղումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ գլխավոր դատախազ Աննա...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». Իշխանությունը ոտուձեռ ընկած մարզերց վարորդներ է ուզում բերել Երևան, որ այսօր քաղաքը կաթվածահար չլինի
«Հրապարակ» թերթը գրում է. ««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում երեկ վաղ առավոտից գործադուլ էր, գործադուլ հայտարարած...
Աղբյուր` Panorama.am
08:51
Երևանում տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է. Խոսնակ
Երևանի հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է։  «Շարժակազմները դուրս են եկել երթուղիներ»,-այս մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին
14:43 03/12/2024

Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}