ԱՄՆ նախկին նախագահը ցանկանում է այցելել Հյուսիսային Կորեա
ԱՄՆ նախկին նախագահ Ջիմ Քարտերը ցանկանում է այցելել ԿԺԴՀ և հանդիպել այդ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինին: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով հարավկորեական պարբերականին:
1994 թվականին Քարտերի աջակցությամբ, ով այդ ժամանակ այցելել էր Փհենյան, ԱՄՆ-ն և ԿԺԴՀ-ն հասել էին Ժնևյան համաձայնագրի «միջուկային առաջին ճգնաժամից» դուրս գալու վերաբերյալ:
«Ջիմ Քարտերը ցանկանում է հանդիպել Հյուսիսային Կորեայի բարձրագույն ղեկավարության հետ»,- թերթը մեջբերում է Ջորջիա նահանգի համալսարանի հրավիրյալ դասախոս Պակ Հան Սիկի խոսքը, ով հանդիպել էր Քարթերի հետ:
Մի քանի օր առաջ Washington Post-ում 93-ամյա Քարտերը կոչ էր արել ԱՄՆ-ին ԿԺԴՀ ուղարկել բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակության խաղաղ բանակցությունների համար կամ աջակցել բազմակողմ բանակցություններ կորեական երկու պետությունների, ԱՄՆ-ի և Չինաստանի միջև նրանց համար ցանկացած վայրում:
Հարակից հրապարակումներ`
- Հյուսիսային Կորեան միջուկային զենք է փորձարկել
- Թրամփը չի բացառել Հյուսիսային Կորեային հարվածելու հավանականությունը
- Թրամփը հայտարարել է Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների անարդյունավետության մասին
- ԱՄՆ-ն սեպտեմբերի 1-ից կարգելի իր քաղաքացիներին մտնել Հյուսիսային Կորեա
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան