Աշոտյան. «Ադրբեջանական լվացքատան» բացահայտումների վերաբերյալ պետք է լիակատար ուսումնասիրություն արվի
««Ադրբեջանական լվացքատան» հետ կապված բացահայտումների առնչությամբ անհրաժեշտ է իրականացնել համապարփակ և լիակատար ուսումնասիրություն թե' միջազգային և թե' ազգային խորհրդարանների հեղինակությունը կոռուպցիոն սկանդալներից զերծ պահելու և մաքրելու համար»,-ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ԱԺ-ում գերմանացի պաշտոնյաների հետ հանդիպմանը:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանձնաժողովի նախագահն ընդունել է Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Անդրեաս Պեշկեին, ԳԴՀ ներքին գործերի նախարարության Էմիգրանտների և ազգային փոքրամասնությունների հարցերով հանձնակատար, Բունդեսթագի պատգամավոր Հարթմուտ Քոշիկին և Բունդեսթագի պատգամավոր Շտեֆան Մայերին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը:
ՀՀ-ԵՄ հարաբերությունների համատեքստում անդրադարձ է կատարվել նոյեմբերին՝ Արևելյան գագաթաժողովի շրջանակում, Բրյուսելում ՀՀ-ԵՄ նոր Համապարփակ համաձայնագրի ստորագրմանը, Եվրոպական միության հետ կապերի խթանման Հայաստանի պատրաստակամությանը: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները նպաստում են տարածաշրջանային կայունությանը: Արմեն Աշոտյանն այս համատեքստում ներկայացրել է նաև Եվրոպայի հետ Վիզաների ազատականացման գործընթացը և նշել, որ քայլերի տրամաբանական հաջորդականությամբ պայմանավորված՝ Հայաստանը պատրաստ կլինի միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ ևս:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ Արմեն Աշոտյանը մեծապես կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նշանակությունը, ինչպես նաև Գերմանիայի հավասարակշռված դիրքորոշումն այս հարցում:
Հանդիպման ընթացքում Արմեն Աշոտյանը կարևորել է Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը և նշել, որ միջազգային հանրության կողմից Ցեղասպանության ճանաչումը քայլ է մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը փորձում է հերքել «Ադրբեջանական լվացքատան» վերաբերյալ մեղադրանքները
- Որևէ բրիտանական անուն չեմ լսել, որ հիշատակվի փող վերցնելու առումով. բրիտանացի նախարարը՝ «Ադրբեջանական լվացքատան» մասին
- «Ադրբեջանական լվացքատուն». Մերկելի կուսակիցն ու ԵԽԽՎ պատգամավորը ևս կաշառվել է Ադրբեջանի կողմից
- «Transparency International»-ը ադրբեջանական «լվացքի» հետաքննության կոչ է անում
- «Ադրբեջանական լվացքատուն». Սկանդալային բացահայտումներ Ադրբեջանի կողմից եվրոպացիներին կաշառելու վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան