Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատում է ԵԽԽՎ-ին
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել, քննադատելով ԵԽԽՎ-ին՝ թուրք Մուրատ Արսլանին Վացլավ Հավելի մրցանակին արժանացնելու համար։
Հայտարարության մեջ ասվում է, որ սխալ ու անընդունելի է մարդու իրավունքների Վացլավ Հավելի մրցանակը տալ մի մարդու, ով FETO-ի՝ «Գյուլենական ահաբեկչական կազմակերպության» անդամ է, հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի հեղինակ։
«Նման սխալն այնպիսի կազմակերպության տանիքի ներքո, որը ժողովրդավարության, մարդու իրավունքների ու օրենքի գերակայության պաշտպանն է, մեծապես վնասում է ԵԽԽՎ-ի նկատմամբ վստահությանը։
Մինչ դատաքննությունը շարունակվում է՝ ահաբեկչության մեջ կասկածյալին ներկայացնել որպես մարդու իրավունքների պաշտպան, ժողովրդավարության ու մարդու իրավունքների նկատմամբ դավաճանություն է։ Նման մոտեցումը չի ծառայում ոչ մի նպատակի, բացի օգնություն այն շրջանակներին, ովքեր աջակցում են ահաբեկչությանը։ Մենք խորապես ցավում ենք, որ ԵԽԽՎ-ն դարձել է այս քաղաքական նախաձեռնությունների գործիքը»,-ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ նախօրեին ԵԽԽՎ Վացլավ Հավելի 5-րդ մրցանակին արժանացավ Մուրատ Արսլանը, ով պայքարում էր Թուրքիայում անկախ դատական համակարգի համար։ Արսլանը, ով 2016թ․-ից կալանավորված է, Թուրքիայի Սահմանադրական դատարանի նախկին զեկուցողն էր ու այժմ արդեն լուծարված Դատավորների ու դատախազների միության նախագահը։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ