Անկախության հանրաքվեն ուժեղացրեց բարզանիականների դիրքերը. Վահրամ Պետրոսյան
Երբ Իրաքյան Քուրդիստանը գնում էր անկախության հանրաքվեի, քրդական կողմը բավական լրջորեն ուսումնասիրել էր այդ դաշտը: Ընդ որում, հանարքվեն ցույց տվեց ոչ այնքան Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության ազդեցությունը, այլև մանևրելու հնարավորությունները: Բարզանիականների մասին խոսելիս պետք է հիշել, որ կար ոչ միայն նախագահի ինստիտուտի լեգալացման, այլև մի շարք խնդիրներ, մասնավորապես Քիրքուքի խնդիրը: Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի հարցով այսօր կայացած կլոր սեղանի ժամանակ այս մասին ասաց ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ Վահրամ Պետրոսյանը:
«Իրաքյան Քուրդսիտանը մեծ հույսեր էր կապում հատկապես Թուրքիայի հետ: Խոսքը ոչ միայն քաղաքական, տնտեսական և ռազմական համագործակցության մասին է, այլև իրավական դաշտում առկա հարաբերությունների: Հանրաքվեի անցկացումից առաջ Մասուդ Բարզանին նշում էր, որ Թուրքիայի կողմից ուժեղ ընդդիմություն չի ակնկալում, բայց և ուժեղ աջակցություն էլ չի ակնկալում: Այժմ իրաքյան քրդերը գտնում են, որ ճգնաժամը կտևի երեք-չորս ամիս, և այսօր Իրաքյան Քուրդիստանի վրա ճնշումներ բանեցնող երկրները, տնտեսական շահերից ելնելով, հարկադրված կլինեն նահանջել»,- նշեց բանախոսը:
Վահրամ Պետրոսյանի խոսքով, անկախության հանրաքվեն ուժեղացրեց բարզանիականների դիրքերը: նա միաժամանակ կարևորեց նոյեմբերին Իրաքյնա Քուրդիստանում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունները:
«Թերևս միակ լուծումը կլինի ստատուս քվոյի վերականգնումը: Տարածաշրջանային երկրներն առավելապես դիտարկում են ստատուս քվոյի վերականգնումը: Փակուղուց ելքը բացառապես այդ դաշտում է»,- նշեց ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչը:
Ներկաները հետաքրքրվեցին՝ կիսում է այն կարծիքը, որ Իրաքյան Քուրդիստանի և Արցախի հանրաքվեները նմանություններ ունեն: Ի պատասխան՝ Վահրամ Պետրոսյանը նկատեց՝ տարբերությունները բավական լուրջ և ակնհայտ են: «Մենք մոտրոպոլիայի բոլոր ակտերի համաձայն ենք ինքնորոշվել, մինչդեռ Իրաքյան Քուրդիստանի պարագայում կար իրավական լուրջ խնդիր»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի վարչապետը Քուրդստանի հանրաքվեի կապակցությամբ կայցելի Իրաք
- Էրդողանը խոստացել է Իրանի և Իրաքի հետ համատեղ արգելափակել Քուրդիստանի նավթի հոսքը
- Իրաքյան Քուրդիստանի կայացման գործընթացում դիմակայությունները շատ են. Կնյազ Հասանով
- Իրաքի վարչապետը պահանջում է չեղարկել Քուրդիստանի անկախության հանրաքվեն
- Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեի առաջին արդյունքները