Բանանի թանկացումը կապված է բացառապես համաշխարհային շուկայի հետ. «Փաստ»
Մսի, կարագի և այլ ապրանքների գնի բարձրացման ֆոնին վերջին երկու օրերի ընթացքում բանանի գինը ևս բարձրացել է: Մայրաքաղաքի մի շարք սուպերմարկետներում բանանի մեկ կիլոգրամը 550 դրամից բարձրացել է ու հասել 650 դրամի:
«Տրոպիկա» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Վահրամ Միրաքյանն առաջիններից էր, ով փորձ արեց բանանի ներկրմամբ զբաղվել: Հաշվի առնելով բանանի շուկայի շուրջ ծավալված ներկա և նախկին իրավիճակները՝ Վահրամ Միրաքյանից «Փաստ»-ը հետաքրքրվել է, թե հատկապես ի՞նչը կարող էր ազդել գնային այս բարձրացման վրա:
Վերջինս գնային բարձրացումը կապել է բացառապես համաշխարհային շուկայի հետ:
«Համաշխարհային շուկայում գները սկսում են բարձրանալ: Այս պահի դրությամբ ամառվա համեմատ բանանի գինը բավականին բարձրացել է: Մինչև ամառ էլ դրսում կրկնակի բարձրացում էր գրանցվել: Իսկ երբ գները բարձրանում են՝ բոլոր օղակներով էլ թանկացում է գրանցվում»,-ասել է թերթի զրուցակիցը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը