«Թվիթեր»-ում Հռոմի Պապի միկրոբլոգի բաժանորդների թիվը գերազանցել Է 40 միլիոնը
«Թվիթեր»-ում Հռոմի Պապի միկրոբլոգի բաժանորդների թիվը գերազանցել Է 40 միլիոնը: Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի միկրոբլոգը գործում է ինը լեզվով՝ անգլերեն, արաբերեն, իսպաներեն, իտալերեն, լատիներեն, գերմաներեն, լեհերեն, պորտուգալերեն և ֆրանսերեն։
«Ռիա նովոստի»-ն գրում է, որ ամենաշատ բաժանորդներն ունի իսպանալեզու տարբերակը՝ 14,6 մլն), տարածվածությամբ երկրորդ տեղում է անգլալեզու տարբերակը՝ շուրջ 14 մլն, առաջատարների եռյակը եզրափակում է իտալերեն լեզվով ռեսուրսը՝ գրեթե 4,7 մլն:
Ամենաքիչ հետևորդներն ունի միկրոբլոգի արաբերեն տարբերակը՝ 388 հազար: «Թվիթեր»-ում քահանայապետի հաշիվը բացվել է մոտ հինգ տարի առաջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հրապարակային ասում եմ՝ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյան, պետք է ներողություն խնդրես. Բագրատ Սրբազան