Վանաձորում հրդեհված տանից փրկարարները դուրս են բերել երեխայի դի
Հոկտեմբերի 12-ին, ժամը 20.35-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում այրվում է տուն. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, փրկարարները տնից դուրս են բերել 2013 թ. ծնված Է. Խ.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:59-ին, մարվել՝ 21:16-ին:
Մասամբ այրվել են տան ննջասենյակը և գույքը (մոտ 17 քմ), ծխահարվել են հարակից սենյակը և միջանցքը: