ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ԱՄՆ-ին և Թուրքիային կոչ է արել լուծել իրենց միջև առկա տարաձայնությունները
ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններում առկա ճգնաժամը պետք է հնարավորինս շուտ կարգավորվի։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
«Մենք ցավում ենք նրանց տարաձայնությունների համար։ Ես Թուրքիային և ԱՄՆ-ին կոչ եմ անում որքան հնարավոր է շուտ՝ լուծումներ գտնել։
Դա կարևոր է բոլորի համար,ո րպեսզի կարողանանք սերտ համագործակցել հատկապես Իրաքում և Սիրիայում։ Թուրքիան կարևոր է ահաբեկչության դեմ մեր պայքարի համարՆԱՏՕ-ն ռազմաբազա ունի Թուրքիայում»,- ասել է բարձրաստիճան պաշտոնյան։
Հարակից հրապարակումներ`
- Թուրք-ամերիկյան լարվածությունը վերջին տասնամյակում աննախադեպ է. Ռուբեն Սաֆրաստյան
- Թրամփի ընտրվելուց հետո բավականին անորոշ են թուրք-ամերիկյան հարաբերությունները. Պապյան
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ