Ստամբուլում հրազենային վիրավորում ստացած աշակերտներից մեկը վախճանվել է
Ստամբուլի Փենդիկ թաղամասում անհայտ տղամարդու կողմից որսորդական հրացանից հրազենային վիրավորում ստացած աշակերտներից մեկը մահացել է։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ստամբուլի Փենդիկ թաղամասում երեք դպրոցականներ անհայտ անձի հարձակման հետևանքով հրազենային վիրավորում են ստացել։
Միջադեպը տեղի է ունեցել դպրոցի շենքի դիմաց։ Նախնական տվյալներով միջադեպի պատճառ կարող է լինել աղջկա պատճառով վիճաբանությունը։ Ձերբակալվածը կրակ է բացել աղջկա և նրան ուղեկցող բարձր դասարանցիների ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ