56-ամյա կնոջը կասկածում են իր երեխաների բռնաբարության կազմակերպման մեջ
Ֆրանսիայի արևմտյան մասում գտնվող Անժե քաղաքում 56-ամյա կնոջը մեղադրում են իր երեխաների բռնաբարությունը կազմակերպելու մեջ: Այժմ իրականացվում է քննություն: Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն:
Կասկածյալն ունի յոթ երեխա: Երեք աղջիկները ցուցմունք են տվել, ըստ որի 90-ականների կեսերին իրենց մայրը ստիպել է իրենց սեռական հարաբերություն ունենալ իր սիրեկանի ու նրա եղբոր հետ: Այդ ժամանակ աղջիկների 15 տարին լրացած չի եղել:
Դուստրերը նշել են, որ նման դեպքեր պարբերաբար են եղել: Չնայած այդ հայտարարություններին, մայրը կարողացել է խուսափել քրեական հետապնդումից: Նա գործում ներգրավված է որպես ականատես, որը հնարավոր է մասնակցել է հանցագործության կազմակերպմանը: