Էյֆելյան աշտարակը կմարի լույսերը՝ ի հիշատակ Սոմալիի ահաբեկչության զոհերի
Փարիզում այս գիշեր կանջատվեն Էյֆելյան աշտարակի լույսերը՝ ի հիշատակ Սոմալիում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի: «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետ Անն Իդալգոն։
«Ուղիղ կեսգիշերին մենք կմարենք Էյֆելյան աշտարակի լույսերն՝ ի հիշատակ Մոգադիշոյում ահաբեկչության զոհերի: Մենք միասնական ենք»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է քաղաքապետը։
Շաբաթ օրը պայթուցիկով լի բեռնատարը պայթել է Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի մարդաշատ փողոցներից մեկում: Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 300 մարդ, ևս մոտ 300 մարդ ստացել է վնասվածքներ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան