Հասարակություն 10:07 16/10/2017 Հայաստան

Բաղանիսի երեխաները միայն խաղաղության մասին են երազում ու ապրում խաղաղության երազանքով

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

«Որոշել եմ՝ մանկավարժ եմ դառնալու, գնալու եմ Երևան, սովորեմ ու վերադառնամ մեր գյուղ, հաստատ վերադառնալու եմ»: Սահմանամերձ Բաղանիսում ապրող աղջկա այս երազանքը հյուսվում է կրակոցների ու խաղաղության ժամանակ: Բայց երկու դեպքում էլ որոշումը մեկն է՝ վերադառնալու է:

Երեք երեխաներ մեծացնող Բեգլարյանների ընտանիքում 12-ամյա Անուշն ավագն է, քույրը ինը տարեկան է, եղբայրը՝ երկու: Նրանց հայրը՝ Թաթուլը, չի լքել ծնողներին, գյուղը և կրակոցների տակ մեծացնում է երեք զավակներին:

Տավուշի մարզի Բաղանիս գյուղը սահմանակից է Ադրբեջանին, որի պատճառով հաճախ է վտանգվում խաղաղ բնակիչների կյանքը: Բեգլարյանների տունն էլ հաճախ հայտնվում է հակառակորդի կրակոցների թիրախում:

Հունիսին, երբ գյուղը ժամեր շարունակ կրկին կրակահերթի տակ էր, հերթական գնդակը հայտնվեց Բեգլարյանների տանը: Այս անգամ այն տուֆի արանքով մտել էր այն սենյակը, որտեղ երկու տարեկան Հովհաննեսն էր քնած. գնդակը հրաշքով չէր դիպել երեխային:

Սենյակի պատուհանագոգին շարված են տուֆից քարերը, որպեսզի հակառակորդի գնդակներից պաշտպանեն երեխաներին, բայց, կարծես, դա էլ չի փրկում: «Ընդամենը 10 սմ-ի չափով անցք կա, բայց արի ու տես, որ հենց այդ մասով էլ գնդակը մտավ սենյակ: Փառք Աստծո, որ երեխան չվնասվեց»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է երեխաների տատիկը՝ տիկին Վերգուշը:

Երբ այցելեցինք նրանց տուն, փամփուշտների թարմ հետքերը հիշեցրեցին 25 տարի չդադարած պատերազմի մասին: Բայց դա Բեգլարյաններին չի մտահոգում, նրանք մտածում են նոր այգի հիմնելու, տունն ավելի ամրացնելու մասին:

55-ամյա Վերգուշ Բեգլարյանն ասում է, որ իր երկու երեխաներին մեծացրել է Բաղանիսում, հիմա էլ թոռներն են մեծանում, ու չեն էլ մտածում գյուղը թողնելու մասին: «Էստեղ էլ կմնանք, մենք դուրս գալու մտադրություն չունենք, մեր գյուղը, մեր տունը, մեր սահմանը: Հնարավորություն ունենք դուրս գալու, բայց ոչ ամուսինս, ոչ էլ տղաս գյուղից չեն գնում: Մեր այգով, մեր խանութով ապրում ենք: Դժգոհ չենք, մենակ կրակոց չլինի, ամեն ինչի հետ կհարմարվենք: Եթե խաղաղություն լինի, մարդիկ  իրենց օրվա հացը կստեղծեն ու կապրեն»:

Թաթուլը տանն ապաստարան է կառուցել, որ կրակոցների ժամանակ երեխաները գոնե ապահով լինեն ու այլ մուտքից միանգամից փողոց դուրս գան:

Տիկին Վերգուշն ասում է, որ սահման պահողների մի մասնիկն էլ իրենք են. զինվորը պիտի իմանա, որ իր թիկունքն ամուր է:

Նրա ամուսինն էլ՝ Հովհաննեսը, ավելացնում է՝ եթե իրենք գյուղում չմնան, զինվորն ուժեղ չի լինի:

«Հայաստանում մոդա է դառել՝ ասում են, որ էս երկիրը երկիր չի, ինչի՞ Ռուսաստան ապագա կա՞…Թող մի քիչ վախինք, մի քիչ դժվարանանք, բայց հայ ենք մնում, զինվորն էլ իր կյանքը տալով է հայրենիքը պահում: Բա ի՞նչ անենք, թողնենք փախչե՞նք: Դարերով կռվել ենք, երկիրը պահել ենք ու հիմա թողնենք, որ թուրքն առանց կռվել գա ու տիրի իմ պապի, իմ հոր տա՞նը: Չի՛ լինի»,- ասում է Հովհաննես Բեգլարյանն ու հավելում, որ ինչպես 1992-ին բոլորով պահեցին գյուղը, այնպես էլ հիմա՝ ցանկացած ժամանակ, ոտքի կկանգնեն:

Նրա խոսքերով՝ եթե մարդիկ աշխատանք ունենան, ոչ մեկ չի հեռանա գյուղից, որովհետև սիրում են իրենց ծննդավայրը. «Ուղղակի պետք է աշխատատեղ ստեղծեն, որ մարդիկ ամուր կառչեն հողին: Ես չեմ ուզում իմ գյուղում կողպված դռներ, տանը մենակ ապրող ծերերի տեսնեմ: Մեզ մենակ աշխատանք է պետք, էս գյուղի ծուխը երբեք չպետք է մարի»:

Նրա 13-ամյա թոռն էլ մտածում է՝  իր պապի, հոր օրինակով պետք է մնա գյուղում ու այն շենացնի: «Լավ եմ սովորում, ուզում եմ հայոց լեզվի  և գրականության ուսուցիչ դառնալ: Եթե մենք մեր հողում չմնանք, էլ ով պիտի գա մեզ պաշտպանի»,- ասում է կրակոցների տակ մեծացող աղջիկն ու հավելում, որ Բաղանիսի երեխաները միայն  խաղաղության մասին են երազում. «Մենք երազում ենք խաղաղության մասին ու ապրում խաղաղության երազանքով»: 

Ու այսպես, երկու տասնյակից ավելի, սահմանապահ Բաղանիսն ապրում է իր առօրյա կյանքով` հակառակորդի նշանառության տակ` պատերազմի և խաղաղության միջև: Այստեղ ամեն տուն, ամեն մարդ սահմանապահ է. զինվորները դիրքերում են հայրենիքը պաշտպանում, գյուղացիները՝ գյուղում:



Լուսանկարները՝ Լիլիան Գալստյանի։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:49
Oպերայի և բալետի թատրոնում կկայանա Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի համաշխարհային առաջնախաղի 200-ամյակին նվիրված երեկո
Մայիսի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կկայանա երաժշտական գլուխգործոցներից մեկի`  Լ....
Աղբյուր` Panorama.am
11:28
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք. Կիրանցիներին այցելած զինվորականներ
Նախօրեին Կիրանցում բողոքի ցույց անող քաղաքացիներին այցելած պայմանագրային զինծառայողները հանդես են եկել տեսաուղերձով՝ հայտնելով, որ զղջում են...
Աղբյուր` Panorama.am
10:57
«Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին»
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը Telegram-ի իր ալիքում գրել է. «Ես՝ Վարդան Ղուկասյանս, ԱՆՀԱՎԱՏՍ, կանգնում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:48
Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
«Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները կոնկրետ մասնակցում հակաշխանական բողոքի երթին»:
Աղբյուր` Panorama.am
10:34
Կիրանցեցիները լավ են, ժողովուրդը լավ է. բախումներից տուժած քաղաքացի
Տավուշցի Գոհար Վարդանյանը, ով  ներկա է երեկ երեկոյան Կիրանցում քաղաքացիների ու ոստիկանների բախումներին, տեղեկացնում է. «Ես լավ...
Աղբյուր` Panorama.am
10:23
ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Այդ ամենը սուտ է, մենք դա արել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում եմ, խնդրում եմ այս ամենը չքաղաքականացնել»,- ասում է Ասատուր Չոբանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:13
Խաչիկ Գալստյան. Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա
«Միայն եկեղեցին է կանգուն մնացել, չնայած նրան էլ են շատ հարվածել»։
Աղբյուր` Panorama.am
09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am
09:32
Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների» Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները»...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել Աճարկուտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց...
Աղբյուր` Panorama.am
08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}