Ռուս նկարիչ-ակցիոնիստը հրկիզել է Ֆրանսիայի Կենտրոնական բանկի շենքը
Ռուս արվեստագետ, նկարիչ-ակցիոնիստ Պյոտր Պավլենսկին, ով քաղաքական ապաստան էր ստացել Ֆրանսիայում, Փարիզում հրկիզել է երկրի կենտրոնական բանկի շենքը: Բանկի մամուլի ծառայությունից Բի-Բի-Սի-ին հայտնել են, որ հրդեհի հետևանքով վնասվել է շենքի մուտքը: Այժմ գրասենյակը փակ է:
Լուսանկարիչ Կապուսին Անրին, ով նկարահանել է «ներկայացումը», Թվիթերի միկրոբլոգում գրել է, որ ոստիկանությունը ձերբակալել է Պավլենսկուն: Նրա խոսքով, դա տեղի է ունեցել առավոտյան:
Ռիա նովոստին գրում է, որ լուսանկարներ հրապարակել է նաև ակտիվիստ Սարա Կոնստանտինը: Նա հայտարարել է, որ նկարիչն իր ակցիայով «բորբոքում է համաշխարհային հեղափոխության կրակը»:
Ինքը` Պավլենսկին, բացատրել է, որ այդպես ցանկացել է ֆրանսիացիներին և ամբողջ աշխարհին հիշեցնել Ֆրանսիական մեծ հեղափոխության և ազատության համար պայքարի մասին:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը