Զովունի գյուղի մոտակայքում քաղաքացի է կորել
Հոկտեմբերի 16-ին, ժամը 22:35-ին ԱԻՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ նույն օրը ժամը 07:00-ին՝ 1987 թ. ծնված Ս.Պ.-ը նախիրը տարել է Զովունի գյուղին հարակից արոտավայր և չի վերադարձել, նրա մասին որևէ տեղեկություն չկա. որոնողական աշխատանքներին աջակցելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ փրկարարները Կորեայի ձորում, Զովունի գյուղի մոտակայքում և Քանաքեռավան գյուղի մոտակա ձորում իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ, սակայն ապարդյուն:
Որոնողական աշխատանքները դադարեցվել են՝ վատ տեսանելության պատճառով: