Քաղաքական 13:00 18/10/2017 Աշխարհում

Եվրամայդանից հետո հաջորդ կանգառն է «ՄիխոՄայդանը»

Հեղինակ` Գոռ Ծառուկյան

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը կրկին անհանգիստ է. մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մի քանիսը, ինչպես նաև Գերագույն Ռադայի շենքի հարող տարածքները փակված են ցուցարարների կողմից: Նախորդ գիշերվանից Ռադայի շենքի շուրջ գնալով մեծանում է վրանների թիվը:

Մինչ այս պահը ցուցարարները դրել են երեք պահանջ. չեղարկել պատգամավորական անձեռնմխելիությունը, ստեղծել հակակոռուպցիոն դատարան և փոփոխություններ կատարել ընտրական օրենսդրությունում՝ չեղարկել մեծամասնական ընտրական համակարգը ու սահմանել կուսակցությունների բաց ցուցակներ:

Ներկայացված պահանջները տրամաբանական են հնչում այն համատեքստում, որ ուկրաինացիների մոտ հեղափոխական էյֆորիան արդեն իսկ իր տեղը զիջել է ակնկալիքների ճգնաժամի: Այն, ինչ նրանք  սպասում էին 2014թ-ից մինչ այժմ շարունակվող արյունահեղության և զոհաբերությունների դիմաց, իրականություն չի դառնում: Իսկ իրավիճակից օգտվում են այս կամ այն պատճառով լուսանցքում մնացած ու «տորթի իրենց բաժինը» չստացած գործիչները. դասական քաղաքական գործընթաց:

Ուկրաինական և ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հոկտեմբերի 17-ի առավոտից Գերագույն Ռադայի շենքի մերձակայքում մեկնարկած բողոքի ցույցերի կազմակերպման մեջ ներգրավված են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը, ընդդիմադիր «Բատկիվշինա», «Այլընտրանք», «ԴեմԱլյանս», «Սամապոմիշ» կուսակցությունները: Ցուցարարների մեջ են եղել նաև «5.10», ազգայնական «Ազատություն», «Ազգային կորպուս» կուսակցությունների, «Ազնիվ» շարժման ներկայացուցիչներ և աջակիցներ, ինչպես նաև՝ Ռադայի անկախ պատգամավոր Վլադիմիր Պարասյուկը (ով նաև հասցրել է ձեռնամարտի բռնվել իշխանության ներկայացուցիչների հետ), «Դեմոկրատական ալյանս» կուսակցության անդամ, եվրոօպտիմիստ պատգամավոր Մուստաֆա Նայըմը և Սերգեյ Լեշենկոն: Ինչ խոսք՝ ներկայացվածությունը խայտաբղետ է, համացանցում նույնիսկ «Դոնբաս» գումարտակի անդամների լուսանկարներ են տարածվել:

Նախօրեին տեղի ունեցած զարգացումների մեջ, այդուամենայնիվ, ամենահիշարժանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ներկայությունն ու ազդեցիկ ելույթն էր, ինչից հասկանալի դարձավ, որ Օդեսսայի նախկին նահանգապետը հավակնում է բողոքի ակցիայի կազմակերպչի պարտականությունները ստանձնել: Դեռ ավելին՝ ցուցարարներից ոմանք բողոքի ակցիան ի պատիվ վերջինիս կոչում էին «ՄիխոՄայդան»:

Սաակաշվիլին իր ելույթում վերջնագիր ներկայացրեց Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին՝ իրականացնել ցուցարարների ներկայացրած երեք պահանջները, հակառակ դեպքում սպառնալով դնել արդեն նախագահի հրաժարականի պահանջը: Ընդ որում Սաակաշվիլին իր ելույթում չմոռացավ հիշեցնել, որ իրենք բոլորով պայքարում են ու հաղթելու են Պուտինին:

Ինչ-ինչ, բայց Պորոշենկոն իր նախորդի դառը փորձը լավ է սերտել: Նախագահի արձագանքը չուշացավ, նա ուղիղ եթերում հայտարարեց, որ ըմբռնումով է մոտենում ակցիային և հարգում է ակցիայի մասնակիցներին, միևնույն ժամանակ խիստ պահանջ դրեց՝ ապահովել ցույցերի խաղաղ ընթացքը: Հայտարարությունից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին նախագահի օրինագիծը, որն արդեն իսկ ուղարկված էր Ռադա, ներառվել է պառլամենտի ընթացիկ օրակարգում՝ որպես «անհետաձգելի օրինագիծ»: Իսկ Ռադայում Պորոշենկոյի ներկայացուցիչ  Իրինա Լուցենկոն հայտարարեց, որ Ուկրաինայի պառլամենտում ամենամեծ ներկայացվածությունն ունեցող «Պետրո Պորոշենկոյի բլոկը» կաջակցի օրինագծի ընդունմանը:

Բողոքի ակցիան առաջնորդողներից պատգամավոր Մուստաֆա Նայըմը նախօրեի երեկոյան հայտարարեց, որ ցուցարարների պահանջներին առնչվող՝ հակակոռուպցիոն պալատների ստեղծման վերաբերյալ օրենսդրական նախագիծը նախագահի ապարատի կողմից Ռադայից հետ է կանչվել և ենթարկվելու է փոփոխությունների:

Իրադարձությունների այս ընթացքից ակնհայտ է դառնում, որ Ուկրաինայի գործող իշխանությունները Պորոշենկոյի գլխավորությամբ խուսափում են ընդդիմադիր զանգվածների հետ կոշտ հակադրությունից և պատրաստ են գնալ զիջումների: Առաջին հայացքից թվում է, թե Պորոշենկոն պետք է որ խնդիրներ չունենար Ուկրաինայում կառավարելու հարցում, քանի որ կրում է Արևմուտքի լիարժեք հովանավորությունը ու միևնույն ժամանակ քիչ թե շատ կարողանում է լեզու գտնել Մոսկվայի հետ: Սակայն Ուկրաինայի պես երկրում, որտեղ խոշոր օլիգարխները  մեծ ազդեցություն ունեն երկրի տարբեր հատվածներում և կարողանում են իրենց օրակարգն առաջ տանել կենտրոնական իշխանությունների մոտ, ու մյուս կողմից էլ՝ տիրում է հետհեղափոխական ապատիան, հավասարակշռությունը շատ խաբուսիկ կարող է թվալ:

Ասվածի վկայությունն է նախորդ ամսվա սկզբին ուկրաինական լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, որ Շվեյցարիայում հանդիպում է տեղի ունեցել ուկրաինացի հայտնի օլիգարխ Իգոր Կոլոմոյսկու, Միխեիլ Սաակաշվիլու, ինչպես նաև ուկրաինական NewsOne հեռուստալիքի ղեկավար Եվգենի Մուրաևի միջև: Այս հեռուստաընկերությունը միակն էր, որ սեպտեմբերի 10-ին ուղիղ եթերում հեռարձակում էր Սաակաշվիլու կողմից Ուկրաինայի սահմանի հատումը, իսկ այս օրերին այն մեծ ակտիվությամբ լուսաբանում է բողոքի ցույցերը: Ըստ այդ տեղեկատվության՝ Կոլոմոյսկին քողարկված աջակցություն է ցուցաբերում Սաակաշվիլուն, ինչպես նաև Յուլիա Տիմոշենկոյին՝ ընդդեմ Պետրո Պորոշենկոյի։

2004-05թթ-ին Նարնջագույն հեղափոխությունից հետո Ուկրաինային դեռ չի հաջողվում դուրս գալ իրար հաջորդող հեղափոխությունների ցիկլից ու հիմնել կայուն կենտրոնացված իշխանություն: Դրան խոչընդոտում են ինչպես հասարակության բարձր «եվրաակնկալիքները», այնպես էլ՝ հարևան Ռուսաստանի պառակտիչ ազդեցությունը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյան հայտնում է՝ Ակնայում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}