Google-ի սեփականատերերը Կանադայում կառուցելու են ապագայի քաղաք
Alphabet Inc. ընկերությունը, որը Google ինտերնետ-ընկերության սեփականատերն է, մտադիր է Կանադայի մայրաքաղաք Տորոնտոյի շրջաններից մեկում կառուցել ապագայի քաղաք, որը կլինի ավելի խելացի և էկոլոգիապես մաքուր, քան մնացածները: kp.ru-ն գրում է, որ կորպորացիան արդեն Օնտարիո գետի ափին 5 հեկտար տարածքի վրա շինարարության թույլտվություն ստացել է: Հետագայում տարածքը հնարավոր է ընդլայնվի մինչև 323 հեկտար:
Իր նոր նախագծում հոլդինգը ցանկանում է իրագործել այնպիսի տեխնոլոգիաներ, ինչպիսին են ընդհանուր օգտագործման անօդաչու տրանսպորտ, հարմարեցված լուսացույցներ, մոդուլային տներ և նույնիսկ ռոբոտ-առաքիչներ:
«Մեզ համար սա ուղղակի նախագիծ չէ: Սա գրեթե տասնամյա մտորումների արդյունք է, թե ինչպես տեխնոլոգիան կարող է փոխել մարդկանց կյանքը»,- Financial Times մեջբերել է Alphabet ընկերոթյան տնօրենների խորհրդի նախագահի խոսքը:
Նախագծի իրականացման համար անհրաժեշտ է ոչ միայն 50 միլիոն դոլարի նախնական փորձարկումներ, այլ նաև փոխել շինարարության, տրանսպորտի, էներգամատակարարման մասին գոյություն ունեցող մի շարք օրենքներ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ