ԱՄՆ քաղաքացիների կեսի կարծիքով՝ ԶԼՄ-ները ստեր են գրում Թրամփի մասին
Ամերիկացիների գրեթե կեսը (46 տոկոսը) կարծում է, որ հիմնականում ԶԼՄ-ները հորինված պատմություններ են հրապարակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու նրա վարչակազմի մասին:
«Ռիա նովոստի»-ն գրում է, որ այս մասին ներկայացնում է Politico-ի և Morning Consult ընկերության կողմից անցկացված հարցումը։
Հարցվածների 37 տոկոսը համաձայն չէ այն պնդումներին, թե Սպիտակ տան վերաբերյալ մամուլում և հեռուստատեսությամբ տրվող նյութերը հիմնված են հորինված տեղեկատվության վրա:
Հարցվածների ավելի քան կեսը համոզված է, որ նախագահը չպետք է ունենա այն լրատվամիջոցների հավաստագիրը հետ կանչելու լիազորություններ, որոնք սուտ տեղեկատվություն են հրապարակում նրա մասին:
Հարցումն ԱՄՆ-ի գրեթե երկու հազար քաղաքացիների շրջանում անցկացվել է հոկտեմբերի 12-16-ն ընկած ժամանակաշրջանում: Արդյունքների վիճակագրական անճշտությունը կազմում է երկու տոկոսային կետ։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին