Հասարակություն 20:30 19/10/2017 Աշխարհում

Աշխարհում ամեն օր մահանում է 7000 նորածին. ՅՈՒՆԻՍԵՖ

2016 թվականին ամեն օր 15000 երեխա է մահացել մինչև 5 տարին լրանալը. այդ մահերի 46 տոկոսը կամ 7000 նորածին մահացել է կյանքի առաջին 28 օրերի ընթացքում:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ ՄԱԿ-ի Մանկական մահացության մակարդակն ու միտումները 2017 զեկույցում ասվում է, որ թեև 2016թ.-ին մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում արձանագրվել է մահացության նոր ցածր ցուցանիշ՝  5.6 միլիոն երեխա 2000թ.-ի գրեթե 9.9 միլիոնի դիմաց,  նույն ժամանակահատվածում մինչև 5 տարեկան մանկական մահերի նորածնային շրջանի մահացության համամասնությունը աճել է 41 տոկոսից՝ հասնելով 46 տոկոսի:

Ըստ Մանկական մահացության գնահատման միջգերատեսչական խումբը կազմող կազմակերպությունների (ՅՈՒՆԻՍԵֆ, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, Համաշխարհային բանկ, ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերի բնակչության բաժին) զեկույցի, ներկայիս միտումներով 2017-ից 2030թթ.-ի միջև ընկած ժամանակահատվածում 60 միլիոն երեխա, որոնց կեսը՝ նորածիններ, կմահանա մինչև 5 տարին լրանալը:

Նորածինների մահվան դեպքերի մեծամասնությունը տեղի է ունենում երկու տարածաշրջաններում՝ Հարավային Ասիայում (39 տոկոս) և Աֆրիկայի ենթասահարյան հատվածում (38 տոկոս): 5 երկրների՝ Հնդկաստան (24 տոկոս), Պակիստան (10 տոկոս), Նիգերիա (9 տոկոս), Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն (4 տոկոս) և Եթովպիա (3 տոկոս) բաժին է ընկնում արձանագրված բոլոր մահվան դեպքերի կեսը:

«Որպեսզի համընդհանուր առողջապահության ծածկույթ ապահովենք և որպեսզի ավելի շատ երեխաներ ապրեն և բարգավաճեն, մենք պետք է աշխատենք ամենաանբարենպաստ տարածքներում ապրող ընտանիքների համար։ Հիվանդությունները կանխելու համար, ընտնանիքներն հարակավոր է ֆինանսական հզորություն, և պետք է, որ նրանց ձայնը լսելի լինի և որակյալ ծառայությունները մատչելի լինեն: Ծառայությունների բարելավումն ու ժամանակին իրականացվող խնամքը ծննդաբերության ընթացքում և հետո պետք է առաջնահերթ լինեն»,- աղբյուրի փոխանցմամբ՝ նշել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ընտանիքների, կանանց և երեխաների առողջության բաժնի գլխավոր տնօրենի տեղակալ Ֆլավիա Բուստրեոն (Dr Blavia Bustreo): :

Զեկույցում նշվում է, որ շատ կյանքեր կարելի է փրկել, եթե աշխարհում նվազի անհավասարությունը: Եթե բոլոր երկրները հասնեն բարձր եկամուտ ունեցող երկրներում արձանագրվող մահերի միջին ցուցանիշին,  մինչև 5 տարեկան երեխաների մահերի 87 տոկոսը կարելի էր կանխել և գրեթե 5 միլիոն կյանքեր կարող էին փրկվել 2016թ.-ին:

«Ճիշտ չէ, որ 2017 թ.-ին հղիությունն ու ծննդաբերությունը դեռ կանանց կյանքին սպառնացող պատճառներ են, և որ ամեն օր 7000 նորածին է մահանում»,- նշեց Համաշխարհային բանկի խմբի առողջության, սնուցման և բնակչության բաժնի գլխավոր տնօրեն Թիմ Էվանսը: «Առողջության համընդհանուր ծածկույթի հաջողության լավագույն չափանիշն այն է, որ յուրաքանչյուր մայր պետք է ոչ միայն հնարավորություն ունենա հեշտությամբ օգտվել առողջապահական ծառայություններից, այլև  որ այդ ծառայությունները լինեն որակյալ և մատչելի՝ ապահովելով առողջ և որակյալ կյանք  երեխաների և ընտանիքների համար: Մենք հանձն ենք առնում ընդլայնել մեր ֆինանսավորումը՝ աջակցելով երկրների պահանջներին այս ոլորտում, այդ թվում առաջարկելով նաև նորարարական մեխանիզմներ, ինչպիսին է Գլոբալ ֆինանսավորման կառույցը»:

Թոքաբորբը և փորլուծությունը գլխավորում են վարակիչ հիվանդությունների ցանկը, որոնք համաշխարհային մասշտաբով խլում են մինչև հինգ տարեկան միլիոնավոր երեխաների կյանքը՝ կազմելով մահացությունների համապատասխանաբար 16 և 8 տոկոսը: 2016 թ.-ին վաղաժամ ծննդի և ծննդաբերության ընթացքում առաջացող բարդությունները նորածինների մահացության 30 տոկոսի պատճառ են դարձել: Բացի մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում արձանագրված մահվան 5.6 միլիոն դեպքերից, ամեն տարի 2.6 միլիոն մեռելածնության դեպք է գրանցվում, որոնց մեծ մասը կարելի էր կանխարգելել:

Զեկույցի մեջ նաև ասվում է՝

° Աֆրիկայի ենթասահարյան հատվածում կատարված մոտավոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր 36 երեխայից մեկը մահանում է կյանքի առաջին ամսում, մինչդեռ աշխարհի բարձր եկամուտ ուեցող երկրներում այս հարաբերակցությունը կազմում է 1-ը յուրաքաչյուր 333-ի դիմաց:

° Եթե առաջընթացի տեմպը չբարելավվի, ավելի քան 60 երկիր չի հասնի մինչև 2030 թ.-ը նորածինների կանխարգելելի մահացությանը վերջ դնելու ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակին, և կեսը չի հասնի մինչև 2050 թ.-ը յուրաքանչյուր 1,000 ծնունդից 12 նորածնային մահացության դեպք գրանցելու նպատակին: Այս երկրները կազմում են 2016 թ.-ին նորածնային մահացության դեպքերի մոտ 80 տոկոսը:

Ինչ վերաբերում է Հայաստանում իրավիճակին, զեկույցում ասված է, որ վերջին 23 տարիների ընթացքում Հայաստանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ կիսով չափ կրճատել է մանկական մահացությունը: 2015թ.-ի տվյալներով մանկական մահացության ցուցանիշը կազմել է 8.8՝ յուրաքանչյուր 1000 կենդանածնի հաշվով: Հայաստանում նորածինների 75 տոկոսը մահանում է կյանքի առաջին 28 օրերի ընթացքում:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:51
2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտել է 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով։ Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող...
Աղբյուր` Panorama.am
17:29
Օսկանյան. Առանց արցախահայության վերադարձի հարցի լուծման, ցանկացած կարգավորում լինելու է կիսատ ու ժամանակավոր
«Կան լուրջ իրավական հիմքեր արցախահայության վերադարձի հարցն հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգ վերադարձնելու համար, դա մեզ նոր...
Աղբյուր` Panorama.am
17:17
«Բարբի» ֆիլմի ռեժիսոր Գրետա Գերվիգը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին
Երկու շաբաթից մեկնարկող Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի ամերիկուհի Գրետա Գերվիգը՝ «Լեդի Բըրդ» և «Բարբի» ֆիլմերի...
Աղբյուր` Panorama.am
17:10
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հարավային Կովկաս
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան ԿՈՈՊՄԱՆԸ ապրիլի 30-ից մայիսի 4-ը կմեկնի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
«Այո, հոսպիտալացվեցի ու հերթական անգամ կյանքս փրկեցին։ Ստացվում է, որ եռակի վերապրած մարդ եմ, պետք է ասեմ փառք Տիրոջը, ահ»,-...
Աղբյուր` Panorama.am
16:52
Սթոլթենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով գտնվում է Կիևում, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:49
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Մայիսի 7-ին Մոսկվայի տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝...
Աղբյուր` Panorama.am
16:38
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում
Մասիս խոշորացված համայնքում մի նոր եկեղեցի է կառուցվում՝ կանվանակոչվի Հայոզ Հայրապետի՝  Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկսի անվամբ։ Գեղանիստ...
Աղբյուր` Panorama.am
16:33
Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններում Աստանան միջնորդ չի լինի
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա։ Sputnik...
Աղբյուր` Panorama.am
16:32
Արթուր Խաչատրյան. Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել
«Այսօր գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել»,-տեղեկացնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
16:27
Եթե Եկեղեցին ստիպված սկսում է զբաղվել քաղաքականությամբ, ուրեմն պետությունը հիվանդ է. Մհեր Նավոյան
«Զարմանալի օրինաչափություն կա, երբ Եկեղեցին ստիպված է եղել քաղաքականապես առաջնորդել մեզ, հայոց պետականությունը կամ անկումային վիճակում էր կամ չկար»։
Աղբյուր` Panorama.am
16:10
Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը. Արսեն Բաբայան
ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անամ Արսեն Բաբայանը,...
Աղբյուր` Panorama.am
15:59
Իշխանությունները փորձում են մեզ համոզել, թե պետք է հրաժարվել մեծ էներգետիկայից. Վահե Դավթյան
Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ներկայիս զարգացումներում ՀՀ-ի վարած արտաքին գաղաքականությունը մեծապես պայմանավորում է նաև արտաքին...
Աղբյուր` Panorama.am
15:56
Հայ-իրանական «Թռչող տերևների երգը» անիմացիոն ֆիլմը միջազգային փառատոնում ճանաչվել է լավագույնը
Ռեժիսոր Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը Բեյրութի կանանց միջազգային կինոփառատոնում (Beirut...
Աղբյուր` Panorama.am
15:43
Գագիկ Սուրենյան. Արևմուտքից ցիկլոն է ներթափանցում հանրապետություն
«Ապրիլի 16-ից սկսած մինչ օրս մեր հանրապետությունում դիտվում է  անոմալիա»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:22
Ժերար Դեպարդյեին կալանքի տակ են վերցրել
Փարիզի ոստիկանությունը հարցաքննության են կանչել 75-ամյա դերասան Ժերար Դեպարդյեին կապված  երկու կանանց  հայտարարությունների հետ , որ նա...
Աղբյուր` Panorama.am
15:00
Թուրքիան պաշտպանել է Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Թուրքիան աջակցություն է հայտնել Նիդեռլանդների ներկայիս վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
14:42
Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած
Մալաթիայի ոստիկանության կողմից որպես անհետ կորած որոնվում է 2006 թ. ծնված Անժելա Բիձյանը։  Անժեկա Բիձյանի մասին տեղեկություններ...
Աղբյուր` Panorama.am
14:25
Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան
«Ակցիայի ժամանակ տեղեկացանք, որ Ոսկեպարում եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել»,-Տավուշում լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
14:08
Նոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից 3-ը կալանավորվել են
ՔԿ. «Ապրիլի 23-ին կատարված խմբակային խուլիգանության 6 մասնակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից 3-ը կալանավորվել է»
Աղբյուր` Panorama.am
14:07
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ով տավուշցիների հետ արդեն 10 օր իր բողոքն է արտահայտում իշխանության միակողմանի...
Աղբյուր` Panorama.am
14:03
Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացված է. Աննա Վարդապետյան
«Հոկտեմբերի 27-ի մասով նախաքննական մարմին է փոխվել, այս պահի դրությամբվ որևէ բան չկա ասելու»,-ԱԺ Պետակա-իրավական հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
13:47
Երբ իմ առողջական վիճակն ավելի վատանա, նրանք գալու են. Լեո Նիկոյանը շարունակում է հացադուլը
«Երբ իմ առողջական վիճակն ավելի վատանա, նրանք գալու են»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում  Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի ու դեսպանատան...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված է Հայաստանի անվտանգության համակարգի խաթարմանը. Թաթոյան
«Այն, ինչ տեղի է ունենում և  տարվող ադրբեջանական քաղաքականությունը, ակնհայտ է՝ ուղղված է Հայաստանի  անվտանգության համակարգի...
Աղբյուր` Panorama.am
13:33
Նարեկ Սամսոնյան. «Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին
«Բոլոր «արտուշգաբրիելյաններն» ամբողջությամբ կրելու են նույն չափ պատասխանատվություն, որքան ադրբեջանաթուրքական ռեժիմի հայաստանյան կառավարիչները»։
Աղբյուր` Panorama.am
13:32
Ապօրինի գույքի գործերով անցնո՞ւմ են օրինակ՝ Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը, Արծվիկ Մինասյանը՝ Գլխավոր դատախազին
«Թեև դուք նշում եք, որ ապաքաղաքական եք և զերծ եք մնում քաղաքական  շեշտադրումներից, բայց թե՛ օրինակները, թե՛ այստեղ ձեր կողմից բերած...
Աղբյուր` Panorama.am
13:24
Նվիրվում է Գագիկ Գինոսյանի հիշատակին
Այսօր Պարի միջազգային օրն է։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան
11:55 29/04/2024

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}