Թուրքիայում ոստիկանական ավտոբուսի պայթեցման գործով 11 մարդ է ձերբակալվել
Հոկտեմբերի 17-ին Թուրքիայի Մերսին քաղաքում ոստիկանական ավտոբուսի պայթեցման գործով սկսված հետաքննության շրջանակներում 11 մարդ է ձերբակալվել:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Թուրքիայի զարգացման նախարար Լյութֆի Էլվանը:
Թուրք նախարարը ահաբեկչության հավանական մեղավոր է համարել Թուրքիայում ահաբեկչական հայտարարված «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK):
«Հետաքննությունը շարունակվում է: Այս պահին ձեռքի տակ եղած տվյալները մատնացույց են անում ՔԲԿ ահաբեկչական կազմակերպությանը»,- մասնավորապես ասել է Էլվանը:
Պայթյունի պատասխանատվությունը դեռևս որևէ կազմակերպություն չի ստանձնել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Թուրքիայի Մերսին քաղաքում ոստիկանական ավտոբուսի պայթեցման հետևանքով վիրավորվել էր 18 մարդ, այդ թվում՝ 17 ոստիկան:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ