ԱՄՆ-ում ավիաընկերությունն առաջին չվերթն Է իրականացրել «վարդագույն» անձնակազմով
Southwest Airlines ամերիկյան ավիաընկերությունն առաջին չվերթն է կատարել միայն կանանցից բաղկացած անձնակազմով: «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ընկերության թվիթերյան միկրոբլոգը։
Southwest Airlines-ը հրապարակել է լուսանկար, որն արվել է չվերթի մեկնումից առաջ:
Boeing-737-ը չվերթ է իրականացրել Սենթ Լուիսից Սան Ֆրանցիսկո: Ուղևորներին սպասարկում էին չորս բորտ-ուղեկցորդուհիներ, իսկ ինքնաթիռը վարել են երկու կին օդաչուներ:
Աղբյուրը գրում է, որ ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի համերկրային վարչության տվյալների համաձայն, 2016 թվականին լիցենզիա ունեցող շուրջ 584 հազար օդաչուներից մոտավորապես 39 հազարը կանայք են եղել։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ