Վալոնիայի խորհրդարանում ստեղծվել է Արցախի հետ բարեկամության խումբ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր Բրյուսել քաղաքում այցելել է Վալոնիայի խորհրդարան, որտեղ հանդիպել է պատգամավորների հետ և ներկա գտնվել Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ում քրտնաջան և նպատակասլաց աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ ձևավորել այս խումբը, ընդգծելով, որ այն հանդիսանում է Վալոնիայի ու Արցախի, երկու ժողովուրդների միջև բարեկամության, փոխադարձ հարգանքի ու վստահության խորհրդանիշ և կարևոր դերակատարություն կունենա երկկողմ հարաբերությունների ու փոխգործակցության խորացման գործում:
Նախագահ Սահակյանը Վալոնիան բնութագրել է որպես Արցախիի համար բարեկամ երկրամաս, Բելգիայի և Եվրոպայի կարևոր միավորումներից մեկը, ֆրանկոֆոն հանրության հանգուցային օջախը, որի հետ ունեն բազմաթիվ ընդհանրություններ աշխարհընկալման, արժեհամակարգի, մշակույթի և նիստուկացի մեջ:
Միջոցառման ընթացքում Նախագահ Սահակյանն Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացում ունեցած նշանակալի ավանդի համար «Երախտագիտություն» մեդալ է հանձնել Լյովենի կաթոլիկ համալսարանի պատվավոր ռեկտոր Բեռնար Կուլիին և բելգիացի խորհրդարանական Անդրե դե Բյուսին:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը