Քաղաքական 18:45 20/10/2017 Աշխարհում

Ղարաբաղի չճանաչվածությունը չպետք է խոչընդոտ դառնա Արցախի և ԵՄ-ի միջև համագործակցության համար. Մասիս Մայիլյան

Այսօր «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային հասարակական կազմակերպության (EuFoA) նախաձեռնությամբ Բրյուսելում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին նվիրված քննարկում, որի ընթացքում ելույթով հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նորանշանակ արտգործնախարար Մասիս Մայիլյանը և Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը։ 

Քննարկումը համակարգվում էր «EuFoA»-ի տնօրեն Դիոգո Պինտոյի կողմից։ EuFoA-ի հաղորդմամբ, ներկա են եղել ԵՄ ինստիտուտների, դիվանագիտական կորպուսների, միջազգային հասարակական կազմակերպությունների, հետազոտական կենտրոնների և մամուլի ավելի քան 30 ներկայացուցիչներ։

Դ. Պինտոն ողջունել և շնորհակալություն է հայտնել խոսնակներին ու մասնակիցներին՝ հիշեցնելով, որ սա շատ բացառիկ հնարավորություն է Բրյուսելում խոսելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության, ԼՂՀ ներքին և արտաքին խնդիրների մասին ԼՂՀ համապատասխան մարմինների ներկայացուցիչների հետ։

Մ. Մայիլյանը նախ և առաջ ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ընթացող ժողովրդավարացման գործընթացների համալիր պատկերը՝ շեշտելով, որ ԼՂՀ-ն բաց է այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության համար, ինչպես նաև կոչ անելով ԵՄ-ին՝ դիտարկելու հետագա ակտիվ ներգրավվածությունն այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են՝ քաղաքացիական հասարակության ուժեղացումը, մամուլի ազատությունն ու բազմակարծությունը և հումանիտար բնույթի այլ ոլորտներում։

«ԵՄ-ի համագործակցությունը Արցախի հետ պետք է կայունացնող դեր խաղա և դառնա կարևոր գործոն Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատման համար, ավելին՝ ԵՄ-ն պետք է ազդարարի, որ անթույլատրելի է կիրառել առճակատումը և շրջափակումը որպես հակամարտությունների լուծման միջոց։ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խրախուսումը չի կարող կասեցվել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության չլուծվածության հետևանքով, ավելին՝ Ղարաբաղի չճանաչվածությունը չպետք է խոչընդոտ դառնա Արցախի և ԵՄ-ի միջև համագործակցության համար»,- ասել է նա։

Ռ. Մելիքյանն իր ելույթում շեշտել է, որ մարդու իրավունքները Լեռնային Ղարաբաղում համարվում են պետականության հիմնարար մաս, և շարունակաբար ջանքեր են գործադրվում այդ ոլորտը զարգացնելու, ինչպես նաև մարդկանց իրազեկվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Դրա վառ ապացույցն է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հայտարարությունն այն մասին, որ առաջիկայում նախատեսվում է մշակել և ընդունել Մարդու իրավունքների ռազմավարություն և Գործողությունների ծրագիր։ Մարդու իրավունքների պաշտպանը մասնակիցներին ներկայացրել է արդեն հրապարակված զեկույցը Ադրբեջանի զինված ուժերի կողմից մարդու իրավունքների խախտումների մասին 2016 թ․ ապրիլին տեղի ունեցած քառօրյա պատերազմի ժամանակ, ինչպես նաև նոր պատրաստվող զեկույցը Ադրբեջանում հայատյացության մասին։ Նա իր եզրափակիչ խոսքում շեշտել է, որ «քսենոֆոբիան մշտապես անընդունելի է»։

Զեկույցներին հաջորդած բովանդակալից քննարկման ժամանակ մասնակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության, մարդու իրավունքներին առնչվող տարբեր հիմնախնդիրների, ինչպիսիք են՝ ներկա բանակցային գործընթացը, խաղաղաշինական ծրագրերը, ինչպես նաև հակամարտության կարգավորման հեռանկարները։ Քննարկման ընթացքում խոսվել է նաև ԵՄ-ի հետ հարաբերությունների, վերջինիս դերակատարության, ինչպես նաև Արևելյան գործընկերության առաջիկա գագաթաժողովի և Հայաստանի ու ԵՄ-ի միջև ստորագրվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հետ կապված ակնկալիքների մասին։ Քննարկման մասնակիցները անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղում մամուլի և խոսքի ազատության հարցերին, կանանց և երիտասարդների դերին, տնտեսական իրավիճակին և այլ ոլորտների խնդիրներին։

Պարոն Պինտոն, քննարկումը եզրափակելով, նշել է․ «Սա հաջողված միջոցառում էր, և ես ուրախ եմ տեսնել այսքան մարդկանց հետաքրքրվածությունը քննարկվող թեմայով։ Արցախը գոյություն ունի անկախ հակամարտությունից, և այն իրոք կարիք ունի առավել լավ ճանաչվելու, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է կոտրել Ադրբեջանի կողմից ստեղծված շրջափակումը։ Հակամարտությունը կարող է լուծվել միայն Արցախի ժողովրդի ներկայացուցիչների՝ բանակցային գործընթացում ուղիղ ներգրավվածության շնորհիվ, և ԵՄ-ն կարևոր դեր կարող է խաղալ՝ ընդլայնելով ու ակտիվացնելով շփումներն այդ տարածքի և այնտեղ բնակվող մարդկանց հետ»։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը՝ Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am
16:14
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և առանց մոնտաժի ցուցադրում Հ1-ի եթերում. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուրաբարաշեն» ՔԿՀ-ից դիմել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներից Պետրոս Ղազարյանին․
Աղբյուր` Panorama.am
16:06
Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ Սրբազան
Մշակութային գործիչների հետ հանդիպմանը ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն առաջարկեց մտավորականներին՝ ցանկանցողները խումբ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}