Շաբոյան. Սեփական նախաձեռնությամբ անհնար է վերհանել բոլոր խնդիրները
«Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ռեսուրսները սահմանափակ են, և միայն սեփական նախաձեռնությամբ, բնականաբար, հնարավոր չէ վերհանել դաշտում առկա բոլոր խնդիրները»: Այս մասին հայտարարել է հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, Եվրոպական բիզնես ասոցիացիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Հանձնաժողովի մամուլի ծառայության փոխանցմամբ, հանդիպման նպատակը հասարակական կազմակերպությունների անդամների հետ մրցակցային խնդիրներին առնչվող հարցերի քննարկումն էր: Մրցակցային մարմնի ղեկավարը իր խոսքում նշել է, որ Հանձնաժողովի համար շատ կարևոր է հասարակական կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցությունը, որն արդյունքում բերում է նոր խնդիրների վերհանմանն ու լուծմանը:
«Մեզ համար նման համագործակցությունը միայն ողջունելի է, այն կբերի առավել արդյունավետ աշխատանքին ու դաշտի էլ ավելի բարեփոխմանը»,-ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին