Ոստիկանը զբոսնել է Մոսկվայի կենտրոնում՝ զենքն ուղղած անցորդների վրա
Անցորդները Մոսկվայի կենտրոնում նկատել են ոստիկանի, ով միաժամանակ խոսել է հեռախոսով և մյուս ձեռքում պահել ինքնաձիգը։ Զենքն ուղղված է եղել մարդկանց վրա, գրում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով ՌԵՆ Թիվիին։
Ուժայինին նկատողություն է արել ականատեսներից մեկը, սակայն վերջինս ուշադրություն չի դարձրել նրա վրա և շարունակել ճանապարհը։
Դատելով ոստիկանի ժետոնից՝ նա պարեկային ծառայության աշխատակից է հանդիսանում։ Որքան հնարավոր է տեսնել կադրերում, ժետոնի համար 018289-ն է։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը