Եգիպտոսում ահաբեկիչների հետ բախման հետևանքով ավելի քան 50 ոստիկան է զոհվել
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի էլ-Վահատ շրջանում ահաբեկիչների հետ զինված բախման արդյունքում Եգիպտոսի ներքին գործերի նախարարության 54 աշխատակից է զոհվել։ «Ռիա նովոստի»-ն գրում է, որ նրանց թվում 20 սպա է եղել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոստիկանությունը նախօրեին անապատային տարածքում թաքնված ահաբեկչական բջիջը չեզոքացնելու գործողություն է անցկացրել։ Ծայրահեղականները, որոնց անհրաժեշտ է եղել չեզոքացնել, ներգրավված են եղել մի քանի ահաբեկչական հարձակումների գործում և համարվում էին Եգիպտոսում ամենավտանգավորներից մեկը:
Աղբյուրի տվյալներով՝ գրոհայինների տրամադրության տակ են եղել ձեռքի հակատանկային նռնականետ։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր