Եգիպտոսում ոստիկանների վրա հարձակված ահաբեկիչները պատանդներ են պահում
Ահաբեկիչները, ովքեր նախօրեին Կահիրեից 135 կմ հեռու գտնվող էլ-Վահատ շրջանում հարձակվել էին ոստիկանների վրա, մինչ այժմ սպաների և ոստիկանների են պատանդ պահում: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Եգիպտոսի խորհրդարանի պատգամավոր Մուստաֆա Բակրին:
«Տեղեկատվություն կա, որ ահաբեկիչները մի քան սպաների և շարքայինների են պահում»,- գրել է նա Թվիթերի իր միկրոբլոգում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հարձակման հետևանքով զոհվել է Եգիպտոսի ոստիկանության 58 աշխատակից՝ 23 սպա, 35 շարքային: Նրանց թվում կան ազգային անվտանգության, կենտրոնական անվտանգության վարչության, հատուկ նշանակության ջոկատի ծառայողներ:
Եգիպտոսի ղեկավարությունը մինչև հիմա զոհերի և վիրավորների թվի մասին պաշտոնական տեղեկատվություն չի հաղորդել:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը