Լոզանում բացվել է Եվրոպայի ամենախոշոր քաղցրահամ ջրով ակվարիումը
Լոզանում բացվել է Եվրոպայի ամենախոշոր քաղցրահամ ջրով ակվարիումը՝ «Ակվատիսը»: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
3500 քմ մակերեսով տարածքում տեղադրված է աշխարհի 5 մայրցամաքների 20 տարբեր էկոհամակարգ, որոնք տեղավորում են 300 բույս, 100 սողուն և ավելի քան 10 000 տեսակ ձուկ:
«Ակվատիսի» կառուցման համար պահանջվել է 63 միլիոն շվեյցարական ֆրանկ (մոտ 60 միլիոն դոլար), որը տրամադրվել է շվեյցարական BOAS ընկերության կողմից: Նախատեսվում է, որ նոր ակվարիում և վիվարիում ամեն տարի կայցելի մոտ 400-450 հազար մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը