Թրամփը մտադիր է արգելափակել Քենեդիի սպանության մասին փաստաթղթերի հրապարակումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ամենայն հավանականությամբ կարգելափակի մի քանի հազար գաղտնի փաստաթղթերի հրապարակումը, որոնք կապված են ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի՝ 1963 թվականի նոյեմբերին տեղի ունեցած սպանության հետ։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Politico-ին։
Մեկ շաբաթից ԱՄՆ ազգային արխիվը նախատեսում է գաղտնազերծել այդ սպանությանը վերաբերող շուրջ 3 հազար փաստաթուղթ։ Չինովնիկները դեռևս չեն որոշել, թե Թրամփի հրամանով կոնկրետ որ ինֆորմացիան կարող են թողնել գաղտնի։
Նրանք նաև հաղորդել են, որ փաստաթղթերից որոշները կթողարկվեն մասնակի։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը