Ամերիկացի միլիարդատերը սկսել է Թրամփին իմպիչմենթ հայտարարելու արշավ
Ամերիկացի միլիարդատեր, Դեմոկրատական կուսակցության կողմնակից Թոմ Սթայերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենթ հայտարարելու արշավ է սկսել: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, նա տեսաուղերձով է հանդես եկել, որը ներկայացված է Յութուբում:
Նա մեղադրում է Թրամփին, որ նա ԱՄՆ-ին հասցրել է միջուկային պատերազմի շեմին, անտեսում է օրենքները, խոչընդոտում է արդարադատությանը ՀԴԲ-ում, այլ երկրների կառավարություններից գումար է ստանում, սպառնում է ԶԼՄ-ներին:
«Եթե սա Թրամփին իմպիչմենթ հայտարարելու առիթ չէ, այդ դեպքում ինչի՞ է վերածվել մեր կառավարությունը»,- ասել է Թ. Սթայերը:
Նա նաև կայք է գործարկել, որտեղ սկսել է հավաքել ստորագրություններ Թրամփի հրաժարականի համար:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը