Մելանիա Թրամփը թանգարանին է հանձնել ամուսնու երդմնակալության պարահանդեսին կրած զգեստը
ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը նախօրեին Ամերիկյան պատմության ազգային թանգարանին է հանձել իր այն զգեստը, որով նա պարել է իր ամուսնու՝ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նրա երդմանակալության արարողությանը նվիրված պարահանդեսի ժամանակ՝ հունվարի 20-ին: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, զգեստի հանձնման արարողությունից առաջ թանգարանի տնօրենն ասել է, որ արդեն 100 տարի շարունակվում է այն ավանդույթը, որ առաջին տիկնայք իրենց զգեստները, որով նրանք ներկայացել են երդմնակալության պարահանդեսին, հանձնում են թանգարանին:
«Առաջին զգեստը հանձնել է Սմիթսոնյան ինստիտուտին Հելեն Տաֆտը»,- ասել է նա:
Հելեն Տաֆետը ԱՄՆ 27-րդ նախագահ Ուիլիամ Տաֆտի (ղեկավարել է երկիրը 1909-1913 թթ.) կինն է:
Ընդհանուր առմամբ, այս պահին հավաքածուում կա 26 զգեստ, որոնք պատկանում են ԱՄՆ նախագահի կանանց, և ևս 160 իր:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը