Մյունխենում անցորդների վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է
Այսօր առավոտյան Մյունխենի Ռոզենհայմեր Պլաց թաղամասում անցորդների վրա դանակով հարձակում գործած տղամարդը ձերբակալվել է:
Գերմանական Bild թերթին հղում անելով՝ «Ռուսսկայա գազետա»-ն գրում է՝ տղամարդը, որի անունը դեռևս հայտնի չէ հարձակվել է պատահական անցորդների վրա։
Հարձակումից տուժել է հինգ մարդ, նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվել: Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ Հանցագործության դրդապատճառների մասին դեռևս չի հաղորդվում։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր