Շիրինյանը՝ Արցախի ԱԳՆ-ին. Տեր եղեք ձեր ճակատագրին
Քաղաքագետ Լևոն Շիրինյանն անիմաստ է համարում Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հանդիպումը: Նա արդյունավետ չի համարում նաև Մինսկի խմբի գործունեությունը՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ:
«Թմբկահարվող այն թեզիսը, թե հանդիպում ենք, որ զոհեր չլինեն, էս կոնֆլիկիտի հետ բացարձակապես կապ չունի, որովհետև մեր դիմացինը թուրքական քաղաքական մշակույթի տեր է՝ խաբել, գցել, բայց միշտ գրավել, կողոպտել»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Շիրինյանը կարծում է, որ Հայաստանի Հանրապետությունը կոնֆլիկտի կարգավորման հետ չպետք է առնչվի, իր ռեսուրսները պետք է տրամադրի Արցախի կառավարությանը, որպեսզի այն զբաղվի խնդրի կարգավորմամբ:
«Տեր եղեք ձեր ճակատագրին, այլապես կոնֆլիկիտի բովանդակությունը խեղաթյուրվում է»,-դիմում է Շիրինյանը Արցախի ԱԳ նախարարությանը:
Տեսանյութում քաղաքագետն առաջարկում է, թե ինչպես պետք է շարժվի Արցախը: