Բրիտանիան առաջարկել է հանուն տրանսգենդերների հրաժարվել հղի կին արտահայտությունից
Բրիտանիայի կառավարությունն առաարկել է ՄԱԿ-ին «հղի կին» արտահայտությունը փոխել «հղի մարդ»-ով հանուն տրանսգենդերների իրավունքների:
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, փոփոխությունը պետք է տեղի ունենա 1976 թ. Մեծ Բրիտանիայում ստորագրված ՄԱԿ-ի քաղաքական ու քաղաքացիական իրավունքների պակում:
Փաստաթղթում ասված է, որ «հղի կին»-ը պետք է գտնվի հատուկ պաշտպանության ներքո, նրան չի կարելի դատապարտել մահապատժի: Մեծ Բրիտանիան հանդես է գալիս այդ տերմինի դեմ, քանի որ այն բացառում է, որ տրանսգենդերները նույնպես կարող են հղի լինել:
Հարակից հրապարակումներ`
- Playboy-ի շապիկին առաջին անգամ հայտնվելու է մոդել-տրանսգեդեր
- Թրամփը պաշտոնապես արգելում է տրանսգենդերներին ծառայության վերցնել ամերիկյան զինված ուժերում