Թրամփի՝ Ճապոնիա այցի ծրագրում ներառված է նաև գոլֆ խաղ
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսային զրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Գազետա.ռու-ն, հղում անելով NHK-ին, գրում է, որ նոյեմբերին Թրամփն առաջին անգամ որպես երկրի ղեկավար պաշտոնական այց է կատարելու Ճապոնիա:
Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են ուժեղացնել Հյուսիսային Կորեայի վրա ճնշումները, նաև զարգացնել երկու երկրի միջև համագործակցությունը:
«Երկրների առաջնորդները հաստատել են, որ Թրամփը՝ Ճապոնիա այցի ընթացքում, գոլֆ է խաղալու պրոֆեսիոնալ խաղացող Հիդեկի Մացույամի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Աբեն և Թրամփը գոլֆ են խաղացել այս տարվա փետրվարին՝ ճապոնիայի վարչապետի՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ: