Սիրիայի դեսպանն առաջարկել է միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել Դամասկոսում
«Սիրիան հայկական կողմի հետ հետագա փոխգործակցությունը նախատեսում իրականացնել թե' պետական, և թե' մասնավոր հատվածի ներգրավմամբ»,-ասել է Հայաստանում Սիրիայի նորանշանակ դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը գյուղատնտեսության նախարարի հետ հանդիպմանը:
Գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, Հայաստանի հետ համագործակցությունն առավել ամուր հիմքերի վրա դնելու և ընդլայնելու նպատակով Սիրիայի դեսպանն առաջարկել է առաջիկայում Դամասկոսում կազմակերպել հայ-սիրիական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը:
Այն նախորդ անգամ անց է կացվել 2009 թվականին Երևանում: Դեսպանը վստահություն է հայտնել, որ համատեղ հանձնաժողովի շրջանակներում հնարավոր է ծավալել փոխշահավետ գործունեություն: