Փաստաբան Գառնիկ Թուխտարյանը պարգևատրվել է «Փաստաբանության ասպետ» ոսկե մեդալով
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը երկարամյա աշխատանքի, մասնագիտական բացառիկ կարողությունների և փաստաբանական ինստիտուտում ներդրած ավանդի համար «Փաստաբանության ասպետ» ոսկե մեդալով է պարգևատրել փաստաբան Գառնիկ Թուխտարյանին:
Պալատի մամուլի կենտրոնից հայտնում են, որ պարգևատրման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Փաստաբանների պալատի խորհրդի անդամները, փաստաբանի ընտանիքի անդամները և փաստաբան գործընկերները:
Արա Զոհրաբյանը, շնորհավորելով փաստաբանին, շեշտել է, որ Գառնիկ Թուխտարյանը փաստաբանի օրինակելի կերպար է իր զսպվածությամբ, համարձակությամբ, արհեստավարժությամբ և եզակի հռետոր է։
Փաստաբան Գառնիկ Թուխտարյանը նշել է, որ իր համար պարգևատրումը մեծ պատիվ և միևնույն ժամանակ պատասխանատվություն ներշնչող անակնալ է:
Ըստ աղբյուրի, վերջին չորս տարվա ընթացքում «Փաստաբանության ասպետ» ոսկե մեդալով պարգևատրվել է միայն փաստաբան Ռուբեն Սահակյանը։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ