Բրիտանացի երգչուհին շոուի ժամանակ սայթաքել ու ընկել է
Բրիտանացի հեռուստահաղորդավար և երգչուհի Ջեմմա Կոլլինզը BBC Radio 1 Teen Award-ի հաղթողի անունը հայտարարելու ժամանակ սայթաքել և ընկել է բեմի վրա բացված անցքի մեջ, որտեղից այդ պահին բարձրանում էր շոուի մասնակիցը:
Կոլլինզն ասել է, որ լուրջ վնասվածք չի ստացել, բայց չնայած դրան, պատրաստվում է դատի տալ BBC-ին:
«Ես շոկի մեջ եմ: Հրաշք է, որ կենդանի եմ մնացել: Ես կարող էի մահանալ կամ հաշմանդամ դառնալ»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ, հաղորդավարուհու խոսքերը մեջբերել է The Sun-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին