Աշխարհի 12 քաղաքները մտադիր են 2030 թ-ին արգելել հանածո վառելիքի օգտագործումը
Աշխարհի 12 խոշոր քաղաքները, որոնցում ընդհանուր առմամբ ապրում է մոտ 80 մլն մարդ, մտադիր են 2030 թվականին ամբողջությամբ արգելել հանածո վառելիքի՝ նավթի ու գազի օգտագործումն իրենց փողոցներում։ Այս մասին հայտնում է life.ru-ն՝ հղում անելով կանադական CBC News հեռուստաալիքին, ըստ որի՝ մեգապոլիսների իշխանությունները համապատասխան հռչակագիրը ստորագրել են հոկտեմբերի 23-ին։
Այս քաղաքների թվում, որոնց իշխանություններն անհանգստացած են բնապահպանական հարցերով, ներառվել են Լոնդոնը (Անգլիա), Փարիզը (Ֆրանսիա), Լոս Անջելեսը (ԱՄՆ), Քեյփթաունը (ՀԱՀ), Կոպենհագենը (Դանիա), Բարսելոնան (Իսպանիա), Կիտոն (Էկվադոր), Վանկուվերը (Կանադա), Մեխիկոն (Մեքսիկա), Միլանը (Իտալիա), Սիեթլը (ԱՄՆ), Օքլենդը (Նոր Զելանդիա):
Ստորագրված համաձայնագրում նշվում է, որ մինչև 2025 թ-ը քաղաքային իշխանությունները մտադիր են գնել ավտոբուսներ՝ գազերի արտանետումների զրոյական մակարդակով, իսկ 2030 թվականին արդեն բենզինով տրանսպորտային միջոց չպետք է մնա։