Հասարակություն 13:21 25/10/2017 Հայաստան

Երեք բուհ եմ ավարտել, բայց ԶՈւ-ում իմ պարտքը կատարել եմ. Վիգեն Սարգսյան

Այս նախագծի հիմքում երկու լրջագույն խնդիր է ընկած՝ կանխել կոռուպցիան և հաստատել արդարություն այս ոլորտում, և բանակը դարձնել գրավիչ։ Ձեր կարծիքով, նախագիծն այս խնդիրը լուծելու՞ է, թե՞ ոչ»։ ԱԺ-ում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նման հարց ուղղեց հիմնական զեկուցող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին։

«Նախագծի փիլիսոփայությունն առաջին հերթին բանակը սոցիալական վերելակի վերածելն է։ Այսինքն նրանք ովքեր ընտրում եմ բանակում ծառայության հատուկ տեսակներ, այդ թվում երեք տարվա սպայական ծառայությունը, կամ կամավորական հիմունքներով ընտրում են ավելի բարդ՝ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում ծառայությունը, պետք է արդյունքում ստանան զգալի արտոնություններ և դրանք օգտագործեն իրենց սոցիալական կարգավիճակի բարելավման, հետագա խնդիրների լուծման համար։ Բանակը պետք է նաև ուսուցանող գործառույթ իրականացնի և զուգահեռ բազմաթիվ ծրագրերով փորձում ենք լուծել այդ խնդիրը։ Իհարկե, ես չեմ համարում, որ օրենքի ընդունմամբ խնդիրը կարող է լուծվել, օրենքը ստեղծում է հնարավորություն, դաշտ՝ ակտիվ աշխատանքի միջոցով այդ քաղաքականությունն իրականացնելու։ Բայց չափազանց կարևոր է, որպեսզի այս դրույթներն ընդունվեն, որ հնարավոր լինի այդ ծրագրերը լիարժեք կյանքի կոչել»,- պատասխանեց հիմնական զեկուցողը։

Պատգամավորն արձագանքեց՝ ասելով. «Կարող եք նշել թվել, արդեն իսկ կա՞ն կամավորենր, ովքեր դիմել են «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի համար»։

Սրան ի պատասխան նախարարն ասաց, որ ծրագրերի մինչև իրավական հիմքեր չունենան օրենքի ընդունմամբ, չեն կարող ակտիվ գովազդել և հավաքագրել մարդկանց. «Բայց մենք անցկացրել ենք հարցումներ երիտասարդների, ուսանողների շրջանում, և պետք է ասեմ, որ բավականին դրական են արդյունքները։ Վստահ եմ, որ երկու ծրագրերն էլ լինելու են պահանջված»։

Պաշտպանության նախարարին հարց ուղղեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը, նշելով թե նախարարը կարևորել է, որ այս նախագիծն ընդունվի կոնսենսուսով. «Այդ կոնսենսուսին հասնելու համար որքա՞ն է  ձեր անձնական փոխզիջումային պատրաստակամությունը, քանի որ բազմաթիվ լավ դետալներին զուգահեռ կան որոշ դետալներ, որոնք հասարակության, նաև խորհրդարանականների կողմից չեն ընդունվել»։

Նախարարը նշեց, թե հանրային քննարկումների նպատակը հենց դա էր, և չի հիշում նրանց հետ հանդիպման ժամանակ հնչած որևէ բովանդակային առաջարկ, որ «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերում չի ներառվել:

«Ես բավականին ճկուն եմ քաղաքականություն մշակելիս, արել եմ ամեն ինչ, որ լսեմ բոլորի ձայնը, այդ ձայնի մեջ չի եղել դեմ կարծիք, չի եղել առաջարկ, որը մանրամասն չի քննարկվել։ Ուզում եմ ևս մեկ անգամ  հստակեցնել, որ մենք ընդամենն իրավական դաշտն ենք ձևավորում, բայց նախատեսված է, որ ծառայության պայմանները և կանոնները պետք է սահմանվեն կառավարության կողմից: Մենք կարող ենք լրացուցիչ դեպքեր քննարկել՝ գիտությամբ զբաղվող առանձնահատուկ հաջողության հասած երիտասարդ գիտնականների ծառայության հատուկ պայմաններ ապահովելու համար: Քաղաքականությունը ելնում է նրանից, որ պետք է ծառայեն բոլորը. ով ի վիճակի է ծառայել որպես սպա՝ բարձրագույն կրթություն ունեցող կամ գիտական ներուժ ունեցող մարդը կարող է ծառայել որպես սպա, ով չի ցանկանում, ուզում է արագ երկու տարի շարքային ծառայություն անցնել, կարող է այդ տարբերակն ընտրել: Որևէ պարտադրանք այս քաղաքականություններն իրենց մեջ չեն պարունակում, ընդամենը լրացուցիչ հնարավորություն է տալիս ընտրելու, թե ինչ ձևով է քաղաքացին իր սահմանադրական պարտքը կատարել»,-ասաց նախարարը:

Վիգեն Սարգսյանն այստեղ իր անձնական օրինակը բերեց. «Ես անձամբ իմ պարտքը կատարել եմ որպես սպա, որովհետև այդ պահին ունեցել եմ երեք բարձրագույն կրթություն, թեև ունեցել եմ հնարավորություն այդ կրթությունով աշխատել բազմաթիվ միջազգային կազմակերպություններում, որի համար մեր օրենսդրությամբ տալիս էին տարկետում, բայց ես ընտրել եմ ԶՈւ-ում որպես սպա ծառայելու տարբերակը և հպարտ եմ այդ տարիներով։ Համարում եմ, որ այդ 3 տարին ինձ շատ բան է տվել։ Գիտությունից ինձ առանձնապես հետ չեմ պահել, որովհետև դրանից հետո մեծ ոգևորությամբ դասավանդել եմ տարբեր մագիստրոսական ծրագրերում, թեև զբաղվածությունս թույլ չի տվել թեկնածուական թեզ պաշտպանել, բայց այսօր պաշտպանող թեզերի հեղինակներին ինչ-որ առումով չեմ էլ զիջում՝ քաղաքական գիտությունների և միջազգային հարաբերություների հարցերում: Դա է իմ մոտեցման առանցքը, իսկ մնացածը կարելի է քննարկել»։

Հիմնական զեկուցողը վստահեցրեց՝ եթե կան մարդիկ, ովքեր գտնում են, որ այս օրենքով գիտական հեռանկարները քայքայվում են, այդպես չէ:

Արարատ Միրզոյանն արձագանքեց, որ շատ հարցերում համաձայն չէ, բայց կփորձեն բանակցել խորհրդարանական լսումների ժամանակ։

Վիգեն Սարգսյանն էլ ասաց, որ ինքը տեղյակ է Միրզոյանի համաձայն չլինելու մասին, ուսանողներն են իրեն դրա մասին ասել։

«Ելք»-ի պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ նախարարից հետաքրքրվեց, թե արդյո՞ք նա հանդիպել է բողոքող ուսանողների հետ։

«Բազմիցս  ուսանողների հետ հանդիպել եմ, չգիտեմ պատգամավորի նշած ուսանողները եղե՞լ են, թե ոչ»,-ասաց նախարարը։

Պատգամավորի խոսքով՝ բողոքող ուսանողները առաջարկում են, որ, օրինակ, տարկետման քանակը կրճատելը լինի ռոտացիայով։

«Այդ թվերը կրճատելը մեկ այլ խնդիր է բերելու։ Նեղանալու է ոսկե երիտասարդության այն շրջանակը, որոնք այդ քիչ տարկետումից կարողանալու են օգտվել. ես դեմ եմ դրան՝ կամ բոլորը ունեն տարկետում, կամ ոչ ոք չունի, դա է իմ սկզբունքային մոտեցումը»,-ասաց Սարգսյանը։

Մանե Թանդիլյանը նաև հետաքրքրվեց, թե արդյոք այս օրենքը նախատեսո՞ւմ է վերացնել հետախուզումը 27 տարեկանը լրանալուց հետո՝ որոշակի վճարումների դիմաց և նախարարի մոտեցումն ինչպիսի՞ն է այս հարցում։

«Այս հարցում իմ մոտեցումները չեն փոխվելու։ Ես գիտեմ, որ պատգամավորները նոր նախագիծ են նախատեսում, երբ այն կլինի, կխոսենք։ Ես դեմ եմ այդ նախագծին, առիթ ունեցել եմ դրա մասին խոսել, կառավարությունում այս դահլիճում, իմ մոտեցումները չեն փոխվելու։ Ես համարում եմ, որ չի կարելի գումարով սահմանադրական պարտականությունից ազատվել և համարել, որ ամեն ինչ նորմալ է, որ ինչ-որ մեկը փող ունի, չի ծառայում, իսկ ով անապահով է, առաջնագծում ծառայում է. իմ մոտեցումները սրանք են»,-ասաց նա։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:03
Փրկարարները ձորն ընկած ավտոբուսից դուրս են բերում ուղևորներին
Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ձորն ընկած ավտոբուսից փրկարարները դուրս են բերում ուղևորներին։ Տեսանյութը հրապարակել է ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք. Կոնսերվատորիայի Միասնական շարժում
Կոնսերվատորիայի Միասնական շարժումն իր աջակցություն է հայտնում Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը. Արփի Մադոյան
Ցանկացած զիջում բերելու է միայն նոր պահանջների, ընդհուպ մինչև «Իրեվան, Զենգեզուր ու Գյոյչա»։
Աղբյուր` Panorama.am
22:35
Տավուշում և Հայաստանում սկիզբ առնող շարժման մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը «Արմավիր» ՔԿՀ–ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
22:28
Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան
Երգիչ Արման Հովհաննիսյանն ինսթագրամի  սթորի բաժնում հաճախ է ոչ ուղղակի կերպով իր աջակցությունը հայտնում Կիրանցում պայքարի դուրս եկած...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը
Այսօր, ի աջակցություն Տավուշի, Դսեղի հատվածում քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։ Համազգեստով ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
21:29
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
21:21
Տավուշում տեղադրված սյուների մակետներ՝ Երևանում
Երիտասարդներն այսօր Երևանի փողոցներում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները...
Աղբյուր` Panorama.am
21:16
Պատգամավոր. Ոստիկանական կառույցին հեղինակազրկում են իր պահպանության տակ գտնվող անձի առևանգումն ու բռնության օրինակը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:53
Վահագնին նստեցրեցին մեքենա, օպերատորիս տապալեցին գետնին. Իրավական գնահատական պետք է տրվի. Անի Գևորգյան
«Իմ օպերատորը՝ Ջանիբեկ Խաչատրյանը լավ է, կարելի է ասել՝ լավ է։ Փորձում ենք շարունակել մեր աշխատանքը Կիրանցում»,-ֆեյսբուքյան ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
20:37
ՔԿ-ն ոստիկանությանը հանձնարարել է գտնել Կիրանցում անվադողը ծակած քաղաքացուն
Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն...
Աղբյուր` Panorama.am
20:19
«Դավաճանը հայրենիք է հանձնում» գրությամբ պաստառ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգին
«Դավաճանը հայրենիք է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի». «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
«Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամներն ի աջակցություն Տավուշի Դսեղի հատվածում փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա...
Աղբյուր` Panorama.am
19:29
Թևանյան. Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը
«Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը մոտենում է զրոյի, բայց դա չի նշանակում, որ նրան հեռացնելը ժամերի կամ օրերի խնդիր է, քանզի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
18:59
Քաղաքացու օրվա առթիվ համերգի ներկաներին հիշեցրեցին՝ Տավուշը հայրենիք է
Մինչ բեմում երգում են ու նշում Նիկոլ Փաշինյանի հռչակած քաղաքացու օրը, «Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները հիշեցնում են՝ ....
Աղբյուր` Panorama.am
18:51
Արարատ Միրզոյանը կմեկնի Կատար
Ապրիլի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում: ԱԳ նախարարությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
18:32
Դիմակավորված անձինք հարձակվում են Newday-ի օպերատորի վրա
Ազատամուտ-Իջևան ճանապարհին մի քանի դիմակավորված ոստիկաններ հարձակվում են Newday լրատվական կայքի օպերատորին ու ևս մի քաղաքացու։ Չնայած ներկանների...
Աղբյուր` Panorama.am
18:12
Սյունիքում մեքենաներ են բախվել. կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային այսօր ժամը 12:31-ին  կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի խաչմերուկի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ոստիկանությունում կարծում են, որ իրենց թիրախավորում են
«Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մի՛ լռիր. «Բաբոն Տեր ա» նախաձեռնությունը լուռ ակցիա է իրականացրեց
«Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամներն այսօր Երևանում անցկացրեցին լուռ ակցիա՝ հնչեցննելով զանգը։  
Աղբյուր` Panorama.am
17:35
Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս. Իրազեկման երթ Իջևանում
«Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս ու այդպիսով Հայաստանը դարձնի անկենսունակ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Քաղաքագետ. Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է դրել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Իշխանությունը եւ Պետությունը տարբեր հասկացություններ են։ Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցում է Արցախի թեմի առաջնորդը
Կիրանցում են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռից Արտակ եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
16:57
Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են․ Բագրատ Սրբազան
«Սև հովազ» ջոկատի ազատամարտիկներն այսօր Տավուշում են՝ ոչ միայն իրենց աջակցությունը, այլև կեցվածքը հայտնելու հանուն հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Արարատ լեռը ողջ քրիստոնյա աշխարհն է ընդունել որպես հայերի սրբազան պատմության մաս․ Պրոֆեսոր
«Յուրաքանչյուր ժողովրդ ազատ է իր խորհրդանշաններն ընտրելու հարցում ՝ անկախ այն բանից ունի քաղաքական կազմակերպված հանրույթ, թե՝ ոչ,...
Աղբյուր` Panorama.am
16:35
«Իմնեմնիմի»-ում այսօր հերթապահելու են Լիկա Թումանյանն ու Մհեր Մկրտչյանը
«Իմնեմնիմի» փոդքասթի 95-րդ թողարկման հերթապահներն են հաղորդավար, իրավապաշտպան Լիկա Թումանյանն ու ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:27
Սուրենյանց. Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի
«Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի։ Մի կողմից նա հրապարակայնացրել է, որ այդ տարածքներն ադրբեջանական են, ժամկետ է նշել,...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ոստիկաններն ուժով բերման են ենթարկել ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ոստիկանները քիչ առաջ Դեբետ գյուղի մոտ ուժով բերման են ենթարկել  ՀայաՔվեի անդամ, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն»...
Աղբյուր` Panorama.am
15:50
Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցները փակեցին բեռնատարի դիմացն ու պահանջեցին բացել՝ տեսնելու, թե ինչ կա դրա մեջ։ Վարորդը հրաժարվեց կատարել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}