Կրթություն, գիտություն 15:20 26/10/2017 Հայաստան

Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադան վերահաստատում է ՀՀ-ի առաջատար դիրքը

Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 12-րդ օլիմպիադան այս տարի հյուրընկալել է 24 երկիր ներկայացնող 671 մասնակից՝ Արգենտինայից, Հայաստանից, Արցախից, Բրազիլիայից, Չիլիից, Կոլումբիայից, Եգիպտոսից, Վրաստանից, Գերմանիայից, Հոնգ Կոնգից, Իրանից, Հորդանանից, Պերուից, Ֆիլիպիններից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից, Սերբիայից, Թաիլանդից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Ուկրաինայից, Ուրուգվայից, ԱՄՆ-ից և Վիետնամից: Ամենամյա օլիմպիադան իրականացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության լրատվական ծառայությունից հայտնում են, որ մրցույթն անցկացվել է երկու փուլով: Առաջին փուլը, որը կայացել է մասնակից երկրներում, ներառել է թեստային առաջադրանք՝ ուղղված ունակությունների մակարդակի գնահատմանը: Մրցույթի երկրորդ փուլում մասնակիցները պետք է կատարեին ամենաբարդ մակարդակի՝ համալիր լուծումներ պահանջող ինժեներական առաջադրանքներ:

Մրցույթի եզրափակիչ փուլը կայացել է Երևանում, «Սինոփսիս Արմենիա» ընկերության կրթական բաժնում (SAED), որտեղ 41 մասնակից ներկայացրել է 20 երկիր՝ Հայաստանը, Արցախը, Բրազիլիան, Չինաստանը, Եգիպտոսը, Վրաստանը, Գերմանիան, Իրանը, Հորդանանը, Պերուն, Ֆիլիպինները, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Սերբիան, Թաիլանդը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ուկրաինան, Ուրուգվայը, ԱՄՆ-ը և Վիետնամը:

Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 12-րդ օլիմպիադայի հաղթողներն իրենց  մրցանակները ստացել են Երևանում՝ 2017թ. հոկտեմբերի 25-ին: Այսպես՝ առաջին մրցանակը՝ ոսկե մեդալը, նվաճել է Ֆլորին Բուրչան (Գերմանիա), երկրորդ մրցանակը՝ արծաթե մեդալը, ստացել է Մախսա Ախշամը (Իրան), և երրորդ մրցանակը՝ բրոնզե մեդալը, ստացել է Կատարինա Կապրալովիչը (Սերբիա):

«Հայաստանը ՏՀՏ ոլորտում իր մտավոր ներուժով դրսևորվելու՝ տարիների փորձ և զգալի արդյունք ունի: Գործընկերոջ հետ ոլորտի առաջընթացին ուղղված մեր ջանքերն այդ ներուժը գնահատելու և հետագա զարգացմանը նպաստելու գործնական քայլերից են: Մեր երկիրն առավել ներկայանալի պետք է դարձնել աշխարհին: Այդ ամենը կարևոր է ոչ միայն առաջատարության հավակնելու, մրցակցային առավելություն ունենալու, այլև՝ տնտեսական զարգացում ապահովելու տեսանկյունից: Թեև ճանապարհը պահանջում է համբերություն և զգալի ներդրումներ, արդյունքը դրսևորվելու է երկարաժամկետ կտրվածքում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում անցկացված մրցանակաբաշխությունն ավարտվել է բարեգործական համերգով և ընդունելությամբ:

Միջոցառումը կազմակերպվել է Էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտի (IEEE) Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (TTTC) հետ գործակցությամբ: Օլիմպիադայի գլխավոր կազմակերպիչն է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը, իսկ գլխավոր գործընկերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Օլիմպիադայի հովանավորներն են «Յունիքոմփ», ընկերությունը, ՏՀՏ գործատուների միությունը, «Վիասֆեր Տեխնոպարկ», «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունները  և «Փյունիկ» հիմնադրամը:

Օլիմպիադային մասնակցությամբ աչքի են ընկել ոլորտի՝ մինչև 30 տարեկան տարիքային խմբի  առավել տաղանդավոր ուսանողները: 2017թ.-ի օլիմպիադայի շրջանակում մրցույթային թեմաները ներառել են «Թվային IC նախագծումը և փորձարկումը», «Անալոգային և խառն ազդանշանային IC նախագծումը և փորձարկումը», «Կիսահաղորդիչ սարքերը և տեխնոլոգիաները», ինչպես նաև «Էլեկտրոնային նախագծային ավտոմատացման մաթեմատիկական և ալգորիթմային խնդիրները»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:35
Փաշինյանի նմանները կառչած են մնալու իրենց աթոռից մինչև վերջին հայը. Արշակ Կարապետյանի հայտարարությունը
«Համահայկական Ճակատ» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Եղբայրնե՛ր և քույրե՛ր, սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
23:24
Եթե էս մարդը մնաց ղեկավար, էս երկիրն էլ ենք կորցնելու. Շահումյանցի Արա Հովհաննիսյան
«Մենք մերը կորցրել են, գոնե Հայաստանը կարողանանք պահել, ես ժողովուրդը մեղք է։ Եթե էս երկրի ղեկավարը մնաց էս երկիրն էլ ենք կորցնելու։ Էս...
Աղբյուր` Panorama.am
23:05
Հունահայոց կազմակերպություններն իրնց զորակցությունն են հայտնել «Տավուշն հանուն հայրենիքի» շարժմանը
Հունահայոց Ազգային Առաջնորդարանը, Հայ Կաթողիկե Եկեղեցին, մի շարք  կազմակերպություններ իրենց զորակցությունն են հայտնել «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
22:31
Սա Սրբազանի պայքար չէ՝ սրբազանագույն պայքար է. Նկարիչ Վալերի Խաչատրյան
«Ակնկալիքս այն է որ անպայման պետք է փոփոխություն լինի, իշխանությունը պետք է հրաժարական տա, որովհետև մենք երկիր չունենք մաս-մաս վաճառելու։...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովին
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-10-ը Վաշինգտոնում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների...
Աղբյուր` Panorama.am
21:13
Իշխան Զաքարյան գո՛ղ, չես փախչելու․ քեզ բերելու են՝ Նիկոլին դեմ քվեարկես․ Նաիրա Զոհրաբյան
Աժ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց, որ ընդդիմությունը դե յուրե ունի 36  մանդատ՝...
Աղբյուր` Panorama.am
21:09
Սյունիքի մարզում բախվել են «Opel Zafira»-ն ու «KamAZ»-ը, կա 2 զոհ, 1 վիրավոր
Մայիսի 10-ին, ժամը 18:30-ի սահմաններում Սիսիան-Նորավան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira» և «KamAZ» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
20:57
Վաղն անհնազանդության ակցիաներ են լինելու, հանրահավաքը՝ կիրակի. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը հանրավաքի ավարտին ներկայացրեց ծրագրային քայլերը։ «Վաղն անհնազանդության ակցիաներ են լինելու։ Կիրակի օրը երեկոյան՝...
Աղբյուր` Panorama.am
20:44
Հայելի պահեք ձեր մոտ, տնից դուրս գալուց և տուն գնալուց հայելու մեջ նայեք և տեսեք ձեզ․ Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ավարտին  անդրադառնալով իր անունն այս կամ այն ուժի հետ կապելուն, ասաց․...
Աղբյուր` Panorama.am
20:23
Սամբիստ Մայիս Ներսիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնության մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգի եզրափակչում Մայիս Ներսիսյանը ջախջախիչ...
Աղբյուր` Panorama.am
20:11
Նայեցի սրբազանի աչքերին, ասացի՝ հավատում եմ Ձեզ,եթե խաբնվեմ, կկորցնեմ հավատը մարդկության նկատմամբ․ Անաիս Սարդարյան
Դերասանուհի Անաիս Սարդարյանը Հանրապետության հրապարակի դեմահարթակ դուրս է եկել համպատրաստի, ասում է՝ տեղյակ չի եղել, որ խոսելու է։ «Ես...
Աղբյուր` Panorama.am
20:09
Նորաստեղծ «Սրբազան պայքար» ալիքին րոպեների ընթացքում հազարավոր մարդիկ բաժանորդագրվեցին
Հանրապետության հրապարակում քիչ առաջ դերասանուհի Անաիս Սարդարյանը հայտարարեց, որ ստեղծվել է Թելեգրամի «Սրբազան պայքար» անունով ալիք։...
Աղբյուր` Panorama.am
19:58
Իմ ժողովուրդ, մենք ձեզ ծառա, այս պայքարը գեթ մեկ անգամ արժանապատիվ ձևով մինչև հաղթական ավարտը հասցնելու. Գասպարյան
Հանրապետության հրապարակում ընթացող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին  «Ջենեսիս Արմենիա» ուղեղային...
Աղբյուր` Panorama.am
19:56
Այսօր ուսանողը դուրս է եկել և ասել՝ տեր է իր հայրենիքին․ Գառնիկ Դանիելյան
«Հայրենակիցներ ջան, երեկ մենք տասնյակ, ես կասեի՝  հայուր հազարավոր մեր հայրենակիցներով ցույց տվեցինք, որ տեր ենք մեր հայրենիքին, մեր...
Աղբյուր` Panorama.am
19:48
Քաղաքագետ. Նույնիսկ կարելի է մի երկու օր հանրահավաք չանել
Քաղաքագետ Ստեփան  Դանիելյանը գրում է. «Այսօրվա հանրահավաքի մասնակիցների քանակը 10-րդ կարգի գործոն է։ Երեկ հիմնական գործը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Սուրեն Պետրոսյանը՝ երիտասարդներին. Համոզված եմ, որ ձեր կամքով, արժեքներով բեկելու եք այս պատմական ընթացքը
«Հարգելի երիտասարդություն, խնդրում եմ երբեք չմոռանալ, որ պատմության ողջ ընթացքում ամենավճռական փուլերում բոլոր կաղապարների կոտրողը,...
Աղբյուր` Panorama.am
19:32
Առաջին հերթին պետք է մաքրենք մեր տունը, որովհետև արտաքին քաղաքականությունն սկսվում է տանը․ պրոֆեսոր Ռուբեն Կարապետյան
«Ինձ համար այս շարժումը հայկական պետականության համար պայքար է»,- Հանրապետության հրապարակում «Տավուշը՝ հանուն հայրենիքի»...
Աղբյուր` Panorama.am
19:24
Ալիև. Այսօր մեր մի պահանջով մեզ վերադարձվեցին Ղազախի չորս գյուղեր
«Այսօր մեր մի պահանջով մեզ վերադարձվեցին Ղազախի չորս գյուղեր։ Այդպես լինելու է նաև հետագայում»,-այսօր Ադրբեջանի զինված ուժերի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:15
Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան
Հանրապետության հրապարակում մեկնարկեց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը։  Երկրորդ օրը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Մեր օրերում ժամանակը փող է: Բարձր գնահատելով հաճախորդների ժամանակն ու հարմարավետությունը՝ Կոնվերս Բանկն առաջարկում է լուծում բոլոր այն...
Աղբյուր` Panorama.am
18:53
Այսօր ակցիայի մասնակից 10 քաղաքացի բերման է ենթարկվել․ «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը հայտնում է․ «Այսօր ժամը 18:00-ի դրությամբ 095088787 թեժ գծի հեռախոսահամարին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Յուրաքանչյուր հայ պետք է կանգնի եկեղեցու և ժողովրդի կողքին․ երգիչ Սամվել Գրիգորյան
«Յուրաքանչյուր հայ և ՀՀ քաղաքացի պետք է  կանգնի եկեղեցու և ժողովրդի կողքին, իսկ հաջողությունն ինքնստինքյան իր պատուհանը...
Աղբյուր` Panorama.am
18:33
Օրվա կադրը․ Բագրատ Սրբազանը՝ Կոնսերվատորիայի մոտ
Լուսանկարիչ Նարեկ Ալեքսանյանի «Բագրատ Սրբազանը՝ Կոնսերվատորիայի մոտ» տարածում է գտել սոցիալական ցանցերում։ Հիշեցնենք, որ այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:10
Անվճար առաջնային իրավաբանական օգնություն բերման ենթարկվածներին․ Փաստաբանների պալատ
Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում հավաքներ իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ տվյալներ ստանալուց անմիջապես...
Աղբյուր` Panorama.am
17:57
Կիրանց - Ոսկեպար ճանապարհը այս պահին փակ է
Կիրանց - Ոսկեպար ճանապարհը այս պահին փակ է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Կիրանց գյուղի բնակիչ Գոհար Վարդանյանը։ Հիշեցնենք,...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կոչ եմ անում ուսանողական խորհրդարանին չհեռանալ արմատներից
 ԵԿՄ-ից ինքնակամ դուրս եկած բժիշկ  Արայիկ Ղարիբյանը գրում է. «Ես, որպես Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Ռուբեն Վարդանյանը «Ավրորային»՝ Ավելի քան երբևէ, համոզված եմ, որ արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը
2024 թ․ Aurora Prize մրցանակի շնորհման արարողությանը «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ցավում եմ, որ դմփ-դմփ-հուն եք նախընտրում, ոչ թե Սրբազան Հոր հորդորը. Բաղդասարյան-Թափալցյանի թոռնուհու նամակը՝ Գյուրջինյանին
Այսօր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթի ժամանակ Վ. Բրյուսովի անվան համալսարանի ղեկավարությունը՝ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
15:39
Իմ հոգևոր ծառայությունը Տավուշում մի երեք աստիճան ավելի բարձր է, քան այնտեղ նստող աթոռը. Բագրատ Սրբազան
«Մեր ամենակարևոր հաղթաթուղթը լինելու է համբերությունը և նպատակի սահմանումն ու նրան հասնելը»,- Երևանում տարբեր բարձրագույն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան
20:18 10/05/2024

Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}