Քաղաքական 09:20 26/10/2017 Հայաստան

ՀՀ նախագահը հասկացրեց՝ եթե Ադրբեջանը փորձի ձեռնոց նետել, մենք ընդունելու ենք. Կարեն Բեքարյան

Հեղինակ` Անի Ղազարյան

«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նախանշված, բանակի արդիականացման յոթամյա ծրագիրը խիստ այժմեական է: Բանակի խնդիրները մշտապես եղել են ուշադրության կենտրոնում, սակայն մի շարք հանգամանքների բերումով այժմ մենք թևակոխում ենք ավելի երկարաժամկետ և համապարփակ պլանավորման փուլ: Երբ նայում ենք, թե յոթ տարվա ծրագրի ներքո ինչ ուղղություններ է դնում երկրի գերագույն գլխավոր հրամանատարը, տեսնում ենք, որ ոչ միայն երկարաժամկետության հարցն ունենք, այլ նաև համապարփակ մոտեցման: Սա կարելի է համարել լրիվ նոր հանգրվան, որից կարելի է անել մի քանի եզրակացություն»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի՝ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի (ՊԱՀՀ) կրթական նիստին ունեցած դասախոսությանը:

Ըստ նրա, առաջին. կարճաժամկետ մարտավարականը հասցրած է այն վիճակին, որ հնարավորություն է տալիս երկարաժամկետ դիտարկման, և մենք ականատես ենք լինում յոթ տարվա տարրին:

«Երկրորդ էական հանգամանքը. ես սա կկապեի «Ազգ-բանակ» կոնցեպտի հետ: Երբ մենք ավելի լայն հարթության մեջ դիտարկում ենք բանակին առնչվող խնդիրները, հասկանում ենք, որ հայեցակարգային խնդիրներ են առաջանում, և միջնաժամկետ պլանավորումը դառնում է շատ արդիական ու կարևոր: Դրված նշաձողը բավականին հավակնոտ է: Շատ հստակ տեսնում ենք ոչ միայն հարցի կարևորումը, այլև հարցին առնչվող զարգացման տեսլականը: Մեր իրականության մեջ սա էական փոփոխություններ կարող է բերել: Կարծում եմ՝ մեր գիտակցության մեջ էլ ենք որոշակի տրանսֆորմացիա ունենալու»,- նշեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով ԱԺ-ում քննարկվող «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծին՝ Կարեն Բեքարյանն ընդգծեց՝ դրանում առկա են մի քանի սկզբունքային և հայեցակարգային կետեր: Նա պատահական չհամարեց օրինագծին հակազդող տեսակետները, քանի որ բարեփոխումները միշտ էլ «մարսելու» և ընկալելու ժամանակ են պահանջում:

«Նախագծի ռեֆորմն իր էությամբ բավականին համապարփակ է: Մեծ թվով հարցեր ստանում են իրենց լուծման հնարավորությունը: ՀՀ նախագահի երեկվա ելույթը, բանակի արդիականացման յոթնամյա ծրագրի առաջքաշմամբ, և խորհրդարանում քննարկվող նոր նախագիծը հստակորեն փոխկապակցված են: Դրված խնդիրներից շատերն այս օրենքով ստանում են իրենց լուծումը: Մի բան է ինչ-որ գործընթաց նախագծել, մեկ այլ բան՝ միանգամից ցույց տալ դրանց իրականացման գործիքները: Այժմ կա քաղաքական կամք՝ առաջ ընթանալու՝ կարևորելով մեր զինվորականության դերն ու նշանակությունը:

Ինչ վերաբերում է նոր օրենքի՝ բարձրագույն կրթության և տարկետման իրավունքի հատվածին, ապա ես միշտ կողմնակից եմ եղել, որ բոլորը զորակոչվեն: Տարկետման իրավունքն ինչ-որ իմաստով համարել եմ արհեստական, դրա ներքո տեսել եմ կրթական և գիտական ոլորտներին հասցվող վնաս: Երբ գիտությամբ զբաղվելու մոտիվացիա է դառնում բանակում չծառայելը, երկու հասկացություններն իրար հետ չեն հատվում: Ինքս ծառայել եմ խորհրդային բանակում, ծառայել եմ ուսման ընդհատումով: Առաջին կուրսն ավարտելուց հետո զորակոչվել եմ բանակ և վերադառնալով՝ շարունակել եմ իմ ուսումը: Դարձել եմ գիտությունների թեկնածու՝ տարկետման իրավունքի հետ որևէ առնչություն չունենալով: Շատ կարևոր է, որ մեր բանակում լինեն բարձրագույն կրթություն ստանալու ցանկությամբ երիտասարդներ:

Սա շատ կարևոր հանգամանք է: Շատ կարևոր է նաև այն, որ երկրի կառավարումը վաղը ստանձնող երիտասարդությունը անցած լինի բանակում ծառայած լինելու ճանապարհով: Բանակը մարդուն որոշակի ունակություններ տվող, կրթող, տղամարդուն պատասխանատվության զգացումով օժտող կառույց է: Այն, իհարկե, անվտանգ չէ: Մենք ոչ պատերազմ-ոչ խաղաղություն վիճակում ենք: Բայց նախագահի երեկվա ելույթում, ուշադրություն դարձրեք, կարգապահությունն ինչ նշաձողի է բերված-հասցված, այն է՝ անթույլատրելի է ունենալ կորուստներ՝ պայմանավորված կարգապահության խախտումներով կամ ներքին խժդժություններով: Կարծում եմ՝ օրենքի ընդունումից հետո մենք տեսնելու ենք դրականը»,- համոզմունք հայտնեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Անցում կատարելով ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի (ՊԱՀՀ) նիստին ՀՀ նախագահի դասախոսության՝ Արցախյան հակամարտությանը վերաբերող հատվածին՝ Կարեն Բեքարյանը նկատեց՝ դրանում բավական կարևոր շեշտադրում էր արված:

«Շատ հստակ հասկացվեց՝ անհարմար է միջազգային հանրությանը ստով և կեղծիքով ինչ-որ բան ցույց տալ: Ի՞նչ պայմանավորվածությունների խախտման մասին է խոսքը, երբ մեր դիրքորոշումը հստակ հայտնի է եղել, բարձրաձայնվել է հարյուրավոր անգամներ: Խոսքը վերաբերում է նրան, որ Արցախի քաղաքացիների անվտանգությանը սպառնալիք չի կարող լինել, ինչպես նաև Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Սա առաջին անգամ չի ասվում: Երկրորդ շատ կարևոոր հանգամանքն հետևյալն է. երբ ՀՀ նախագահն ասում է, որ «Հնարավոր չէ մեկ ձեռքով կրակել, իսկ մյուսով բանակցել այդ լուծումը գտնելու նպատակով», այնուհետև շարունակում է իր միտքը՝ մենք երկուսին էլ պատրաստ ենք: Պայմանականորեն ասած՝ եթե Ադրբեջանը փորձում է ձեռնոց նետել, իր համար պետք է հասկանալի լինի, որ մենք այդ ձեռնոցն ընդունելու ենք. կրակում են՝ կրակում ենք:

Շատ կարևոր էր նաև երկրի ղեկավարի տված այն հստակ գնահատականը, որ Արցախյան հակամարտությունը կրոնական կամ էթնիկ հակամարտությունների շարքին չի կարելի դասել: Նա բարձրաձայնեց Ադրբեջանի ռասիստական դրսևորումները՝ միաժամանակ շեշտելով, որ մենք ադրբեջանցի ժողովրդին և մահմեդական աշխարհին թշնամի չենք համարում:

Ամեն ինչից անկախ՝ կարգավորման գործընթացը չի կարող լինել արդյունավետ, եթե ընդհանրական տրամաբանությունը խեղված է: Եթե մենք ուզում ենք բեկում մտցնել, պետք է առկա լինի որոշակի նպաստող ֆոն: Հնարավոր չէ սահմանին կրակել, իսկ մենք այստեղ իրար հետ պայմանավորվենք: Հայ և ադրբեջանցի հանրությունները չեն կարող բանակցությունները լուրջ ընկալել, երբ հեռուստացույցով տեսնում են, որ սահմանին զոհեր կան: Այս երկուսը որևէ կերպ իրար չեն հատվում:

Հնարավոր չէ ամբողջ օրն ունենալ հայհոյախառն հռետորաբանություն, վատաբանել հային և միաժամանակ ակնկալել փոխզիջումներով լուծում: Նման բան չի լինում: Հնարավոր չէ ամբողջ ադրբեջանական լրատվադաշտը ողողել հայատյաց տարաբնույթ նյութերով և բանակցություններից արդյունք ակնկալել: Չի կարելի պղտորել սեփական երեխաների և երիտասարդության արյունը թշնամանքի թույնով և բանակցություններից դրական արդյունք ակնկալել»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Վերջում Կարեն Բեքարյանը համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանի համար ստատուս քվոն ամենաերանելի վիճակն է: Դրանից ցանկացած շեղում Ալիևների կլանի համար մեծ վտանգ է:

«Եթե հակամարտությունը լիարժեք կարգավորվի, այլևս հնարավոր չի լինի սեփական հանրության ուշադրությունը շեղել առօրեական խնդիրներից: Ադրբեջանցի ժողովրդի՝ դեպի ազատություն և իրավունքների վերականգնում շարժումը շատ մեծ թափ է ստանալու, և Ալիևը չի կարողանալու այն կասեցնել: Աթոռը պահելը դառնալու է շատ դժվար, եթե ոչ՝ անհնար: Ադրբեջանում, առհասարակ, իշխանությունը պահելու գինը շատ բարձր է: Ալիևը սա շատ լավ է պատկերացնում և փորձում է անընդհատ մանևրել»,- եզրափակեց պատգամավորը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:00
Հարութ Սասունյան. Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջանքերը
Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում շատ բան է տեղի ունեցել՝ խորապես ցնցելով ապաշնորհ, անփորձ, պարտվող և մոլորեցնող վարչապետ Նիկոլ Փաշինյանին,...
Աղբյուր` Panorama.am
10:51
Վահե Հովհաննիսյան. Որ ինքներս մեզնից ծնկաչոք ներողություն խնդրենք
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնասիր Վահե Հովհաննիսյանը գրում է.   «Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն...
Աղբյուր` Panorama.am
10:40
Մեքենան բախվել է գազի խողովակին, փլուզել տան պարիսպն ու դարպասը
Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan. com-ի փոխանցմամբ, ժամը 01:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
10:26
Իշխող վարչախումբը գիշերն իրականացրել է բացարձակ անհիմն մի շարք ձերբակալություններ. Իրավապաշտպանների ահազանգը
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություննը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերն իշխող...
Աղբյուր` Panorama.am
10:14
Իշխան Գևոգյանին 72 ժամով ձերբակալել են
Ազատամարտիկ Իշխան Գևորգյանին երեկ ուշ երեկոյան ձերբակալել են 72 ժամով։  «Ինձ ու ընկերներիս, ապօրինի զենքի կասկածով բերել են...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ո՞վ է ՔՊ աշխատանքային խմբում անհանգստացած Հայկուշը
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանը հաճախ է իր էջում հրապարակում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Քաղաքացիական կուսակցության փակ խմբում գրառումների...
Աղբյուր` Panorama.am
09:51
Մայիսի 15-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 15-ին ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.72 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով...
Աղբյուր` Panorama.am
09:28
Վիգեն Սարգսյան. Սարսափում են նաև Սրբազանի կերպարից
«Ովքեր հորդորում են եկեղեցուն և հոգևորականներին «զբաղվել իրենց գործով», պարզապես չգիտեն թե որքան բազմազան և ներառական է այդ...
Աղբյուր` Panorama.am
09:25
Ալբանացին՝ Արսեն Թորոսյանի ընկալմամբ
Հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը գրում է. «Կհիշեք, մի հատ վիդեո կար, որ Ռոբերտ Քոչարյանը կատակով ասում է՝ ալբանացի եմ Արսեն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Արցախի հերոս Կարեն Ջալավյանի՝ Քյոխի հարցաքննությունը դեռ շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հակակառուպցիոն դատարանում՝ Արցախի «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Հրապարակ». Իշխանությունները կստորագրե՞ն արձանագրությունը` առանց Կիրանցը կիսելու, թե՞ սյուները տեղադրելու են գյուղամիջում
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Տավուշի սահմանազատման վերջնաժամկետն է՝ մայիսի 15-ը։ Ըստ պայմանավորվածության՝...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». 10-ից ավելի կին դատավորներ ծանուցում են ստացել ԲԴԽ դատավոր անդամ դառնալու հնարավորության մասին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ դատական դեպարտամենտը...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հայաստանում սեփականություն չունի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հայաստանում սեփականություն չունի. նա բնակվում է կացարանում:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Հրապարակ». ՔՊ-ում մտահոգություն ունեն, որ իրենց դժվար է լինելու հակառակվել ժողովրդի պահանջին
«Հրապարակ» թերթը գրում է. «Հաջորդ շաբաթ՝ մայիսի 21-ից, ԱԺ-ում կմեկնարկեն հերթական նիստերը։ Այս օրերին ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Ամերիկահայ համայնքը փաստացի մերժել է Փաշինյանի նախագահին
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին հանրային միջոցներով անդրծովյան վոյաժների մեկնած ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի թեզերը սուտ էին և նա խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «12․06․2021թվականինախընտրական քարոզարշավի ժամանակ Սևան քաղաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց....
Աղբյուր` Panorama.am
08:49
Երևանում սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները
Քաղաքացիներն աղբամաններով փակել են Երևանի Աբովյան փողոցը, Տերյան-Արամի խաչմերուկը։
Աղբյուր` Panorama.am
08:00
Մայիսի 15-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:52
Փրկարարները հեռացրել են մոտ 350 տոննա անձրևաջուր
Անձրևաջրերի հետևանքով ջրալցվել է ավտոկայանատեղին (մոտ 30 սմ) և նկուղային հարկում գործող սննդի կետը (մոտ 10 սմ):
Աղբյուր` Panorama.am
07:44
Բագրատ Սրբազանն այցելել է ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու հետևանքով ոտքի կոտրվածք ստացած քաղաքացուն
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այցելել է նախօրեին ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու հետևանքով ոտքի կոտրվածք...
Աղբյուր` Panorama.am
23:35
Բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում է ստացվել այն մասին, որ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և վերջինիս...
Աղբյուր` Panorama.am
23:17
Վլադիմիր Պուտինը ՌԴ պաշտպանության նախարար է նշանակել Անդրեյ Բելոուսովին
Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել նոր կառավարության փոխվարչապետների և նախարարների նշանակման մասին։ Այդ մասին հրամանագիր է հրապարակվել...
Աղբյուր` Panorama.am
22:55
«Իմնեմնիմի»-ի 100-րդ թողարկումը վարելու են Սամսոնյանի և Սաղաթելյանի փաստաբաններ՝ Մելիքյանը և Բաբայանը
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Աշխարհի ամենակրիմինալ փոդքաստի 100-րդ թողարկումը վարելու է «Իմնեմնիմի»-ի ամենա-ԼԵԳԻՏԻՄ...
Աղբյուր` Panorama.am
22:47
Տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-երի միջև առաջին խորհրդակցությունները.ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի...
Աղբյուր` Panorama.am
22:37
ԵՄ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահները միացել են Թբիլիսիում ընթացող ցույցին
Թբիլիսիում գտնվող ԵՄ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահները միացել են Ռուսթավելիի պողոտայում...
Աղբյուր` Panorama.am
22:26
Ամբողջ գետի ձուկը մի ժամում սատկեց մեծից փոքր, տոննաներով գնում էր ջրի երեսով ու ափերին. Ահազանգ
Ֆեյսբուքյան «Ձկնորսությունն Հայաստանում» էջը հայտնում է. «Արաքսավան։ Ամբողջ գետի  ձուկը մի ժամում սատկեց մեծից փոքր,...
Աղբյուր` Panorama.am
22:12
Աշոցքից Բավրա ավտոերթ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
«Ժամ առաջ ոտքի կանգնեք, որ կարողանանք կասեցնել ՀՀ կազմաքանդումը»,- yerkir.am-ի փոխանցմամբ, այդ մասին Աշոցքից դեպի Բավրայի անցակետ...
Աղբյուր` Panorama.am
22:02
Սպանվել է ադրբեջանական ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ակտիվիստը
«Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության անհետացած ակտիվիստ Նաթիգ Մեհդին սպանել է գործընկերը, կասկածյալը կալանավորվել է։ Kavkaz-uzel.eu-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները
14:57 14/05/2024

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}