Էյֆելյան աշտարակում գոլֆի դաշտ է հայտնվել
Փարիզի գլխավոր խորհրդանիշի՝ Էյֆելյան աշտարակի այցելուները հնարավորություն կունենան գոլֆ խաղալ: Մինի դաշտը գտնվում է 57 մետր բարձրության վրա, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով BFM հեռուստաալիքին:
Ինքնատիպ նախագիծն իրականացվել է Ֆրանսիայի գոլֆի ֆեդերացիայի հետ համատեղ՝ Ռեյդերի գավաթի համար Եվրոպայի և ԱՄՆ-ի թիմերի միջև մրցաշարի նախաշեմին։ Մրցումները տեղի ունենան 2018 թվականի սեպտեմբերի 25-30-ը, Փարիզի Le Golf National համալիրում։ Խոշորագույն մրցասպարեզը, որտեղ անցկացվում են ամենահեղինակավոր մրցումները, գտնվում Է Փարիզի արվարձանում:
Նշվում է նաև, որ այդ «բարձունքի վրա» գոլֆ կարելի Է խաղալ մինչև նոյեմբերի 5-ը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ